Հումորով ու կենսուրախ այս երգչուհին իր ձեռագիրն ունի 90-ականներից: Արմինե Գրիգորյանին շատերը հիշում են հենց իր՝ բոլորից տարբերվող երգերի և տեսահոլովակների շնորհիվ: Երգչուհին երկար ժամանակ է, ինչ էկրաններին չի երևում, իսկ, որ ամենից հետաքրքիրն է,  15 տարի է, ինչ տեսահոլովակներ չի նկարահանում:

Ինչպե՞ս նա հայտնվեց «սև ցուցակ»-ում, որքանո՞վ են նրա երգերը պահանջված,  ինչպիսի՞ն է  ներկայիս շոու բիզնեսը… ArmStar.am-ի հետ  անկեղծանում է երգչուհին:

90-ականների համարձակ, հումորով և օրիգինալ երգչուհին ինչու՞ է այսօր լռել, այն էլ երկար ժամանակով

Չեմ լռել, ես աշխատում եմ, պարզապես տեսահոլովակներ չեմ նկարահանում, իսկ դրա իմաստը չեմ տեսնում,  քանի որ մեծ գումարների մասին է խոսքը և կարծում եմ՝  անիմաստ:

Ո՞րն է պատճառը, որ 13-15 տարի  տեսահոլովակներ չեք նկարահանում:

Կարծում եմ՝ շատերը նկարահանում են, որ իրենց անունը պահեն, ճանաչվեն, իսկ ինձ մոտ նման խնդիր չկա: Ես արտերկրում համերգների գնում եմ, միշտ աշխատանքի մեջ եմ: Եթե ավելորդ գումար ունենամ, ինչու՞ ոչ, կարելի է և նկարել: Տեսահոլովակ նկարահանում են, մի երկու ամիս երևում է էկրաններին, իսկ հետո արդեն դառնում է հին: Ես չունեմ  հազարավոր դոլարներ, որ նկարահանեմ, որպեսզի աղբարկը գցեմ:

Բայց այսօր նկատու՞մ եք Ձեր երգերի պահանջարկը:

Իմ երգերը միշտ եղել են հումորով և միայն հումորով: Ես միշտ էլ ուրախ երգեր եմ երգել, իսկ այդպիսի երգերի պահանջարկը մեծ է լինում:  Ես աշխատում եմ ակումբներում և նկատում եմ իմ երգերի պահանջարկը:

Նշեցիք ակումբի աշխատանքի մասին, այժմ որտե՞ղ եք աշխատում:

Արդեն մեկ ամիս է, ինչ դուրս եմ եկել Jose ակումբից և տեղափոխվել «Առագաստ» համալիր, որտեղ և՛ վարում եմ, և՛ շոուի ղեկավարն եմ և՛ թե  երգում եմ:

Ձեր հարցազրույցներից կարելի է նկատել բողոք մեր շոու բիզնեսի ներկայիս վիճակից:

Մեր շոու բիզնեսից ոչ դժգոհ եմ, ոչ էլ գոհ եմ:  Ի՞նչ մի բան կա գոհ լինելու, որ գոհ էլ լինեմ: Նույն  մարդիկ են: 90- ականներին, երբ ես ակտիվ նկարահանում էի տեսահոլովակներ և երևում էի էկրաններին, մրցակցություն կար, ցանկանում էին բոլորը երևալ և ընտրությունը երգիչների շատ էր, այսինքն հեռուստադիտողը կարող էր ընտրել և չընտրել, իսկ այս դեպքում նույն մարդկանց են  ներկայացնում, արդեն ընտրություն չկա: Հեռուստադիտողը, ուզի, թե չուզի, տեսնում է նույն մարդկանց տեսահոլովակները, համերգներում նույն մարդիկ են:  Նույն մարդկանց՝ էկրաններին լինելն արդեն հետարքիքր չէ: Ես միշտ վստահ եմ  ինձ վրա, իսկ երբ չեն թողնում, որ ուրիշները երևան, երևի վստահ չեն իրենց վրա:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել