Պուտինիզմի դեմ բողոքը ամեն հայ քաղաքացու իրավունքն է և պարտականությունը, բայց միայն այն դեպքում, երբ դա արվում է Հայաստանի և միմիայն Հայաստանի դրոշի ներքո: Ի՞նչ է նշանակում օտար տերությունների դրոշներով հանդես գալ Պուտինի դեմ: Դա նշանակում է պոտենցիալ միջազգային կոնֆլիկտ Հայաստանի տարածքում, որը դուք եք հրավիրում՝ կամա թե ակամա, և պատրաստ եք դրանում մասնակցել՝ ձեր կարծիքով հանուն Հայաստանի անկախության, բայց իրականում պարզապես օգտագործվում եք: Մի՞թե դժվար է Ուկրաինայի սխալներից սովորել, անպայման մե՞նք էլ պետք է նույն սխալը թույլ տանք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել