Մարիամ Մելիքյանն, ով հանրությանը հայտնի է ոչ միայն իր  ծավալած մոդելային, այլև դերասանական, ինչպես նաև հաղորդավարական գործունեությամբ, ArmStar.am-ի հետ զրուցեց այլևս որպես մոդել հանդես չգալու, ժամանակին պարուսույց աշխատելու և առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։

Ի՞նչպես սկսվեց Ձեր մուտքը  հեռուստատեսություն, որո՞նք էին առաջին քայլերը։

Հեռուստատեսային  առաջին քայլերս արել եմ՝  բազմաթիվ տեսահոլովակներում ու գովազդային հոլովակներում նկարահանվելով, որից հետո սերիալում նկարահանվելու առաջարկ ստացա, որտեղ խաղացի մոտ երկու ամիս։ Այդ ընթացքում ինձ հրավիրեցին Արմենիա հեռուստաընկերություն և առաջարկեցին նկարահանվել «Yere1» նախագծում, ինչին ես մեծ սիրով համաձայնեցի։ «Yere1»-ի նկարահանումներին զուգահեռ, առաջարկեցին Արմեն Պետրոսյանի հետ վարել «Blef» հաղորդումը, այդ առաջարկը  նույնպես մեծ սիրով ընդունեցի։

Որտե՞ղ եք Ձեզ ավելի վստահ զգում՝ սերիալում, թե հեռուստահաղորդումներում։

Թե՛ հաղորդումներում, և թե՛ սերիալներում ինձ վստահ եմ զգում, բայց վստահությունս կրկնապատկվում է, երբ կողքիս որպես խաղընկերներ լինում են փարձառու և տաղանդավոր դերասաններ, որոնցից ժամանակի ընթացքում ես շատ բաներ եմ սովորում։

Ի սկզբանե հանդես եք եկել որպես մոդել, նպատակ ունե՞ք մասնակցելու միջազգային մրցույթների։

Այսօր կարող եմ ասել, որ ո՛չ, նպատակ չունեմ մասանակցելու միջազգային նշանակություն ունեցող մրցույթների, քանի որ ինձ համար արդեն մոդելային բիզնեսը դարձել է ուղղակի հոբբի։ Սիրում եմ հետևել, բայց չեմ ցանկանում որևէ տեղում մասնակցություն ուենենալ։ Ինձ համար այսօր առաջնահերթ է դերասանական կարիերան և ես ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի այս ասպարեզում հասնեմ կատարելության։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել