Մոտենում է օգոստոսի 25-ը: Ինչպես գիտեք, Գերմանիան ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի «О2 World» արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Արդեն տեւական ժամանակ Արթուր Աբրահամը մարզվում է: Նա անցել է նաեւ կատարողական թեստ, որից հետո Աբրահամի մարզիչը` Ուլլի Վեգները նշել է. «Արթուրը ճիշտ ուղու վրա է»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել