Կմրցեն Հայաստանի և Լատվիայի վետերաններըՀայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաները՝ ՀՀ-ում Լատվիայի պատվո հյուպատոսության հետ համատեղ, մայիսի 14-18-ը նախաձեռնել են Լատվիայի ֆուտբոլի վետերանների հավաքականի այցը Հայաստան: Այցի շրջանակներում Հայաստանի եւ Լատվիայի վետերան ֆուտբոլիստների հավաքականները երկու ընկերական խաղ կանցկացնեն: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու Տիգրան Ասլանյանը, Վաղարշակ Ասլանյանը, Կարեն Սիմոնյանը, Արա Նիգոյանը, Ալբերտ Սարգսյանը, Լևոն Ստեփանյանը, Աշոտ Ավետիսյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Սամվել Պողոսյանը, Արթուր Քոչարյանը, Արամ Վարդանյանը, Բաբկեն Մելիքյանը, Արթուր Մկրտչյանը, Անդրանիկ Հովսեփյանը, Արսեն Ավետիսյանը, Էմիլ Մեսրոպյանը, Ռոման Սիմոնյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Պողոսյանը: Հանդիպումները տեղի կունենան մայիսի 15-ին եւ 17-ին՝ ժամը 17:00-ին, «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել