Նախ սրտանց շնորհավորում եմ Արամ mp3-ին հրաշալի ելույթի համար: 
Կրկնելով Սիրուշոյի արդյունքը Արամը շատ ավելի բարդ խնդիր լուծեց: Պետք չէ մոռանալ, որ հիմա 50/50 քվեարկություն է և ժյուրիների անդամները մեղմ ասած հայաստանցիների նկատմամբ միշտ չի որ բարյացկամ են լինում տրամադրված: Նայեք, թե ինչ արդյունքներ է արձանագրել Արամը սմս քվեարկությամբ ու կհամոզվեք:

Միշտ վստահ եմ եղել, որ եթե երբևէ հաղթենք Եվրատեսիլում, ապա Սիրուշոյի օգնությամբ, ուրախ եմ, որ պարզվում է ոչ միայն...

Շնորհավորում եմ Հանրային հեռուստատեսության գործընկերներիս լավ աշխատանքի և հրաշալի արդյունքի առթիվ:

Իսկ հիմա մի քանի փաստ, որ գուցե զարմացնի ձեզ: Նման տեքստերը սովորաբար այսպես են սկսում, իսկ դուք գիտեք, որ...

Հայաստանյան ֆեյսբուքը ոտնատակ է անում ավստրիայի ներկայացուցչին, իսկ Եվրատեսիլի պաշտոնական էջի տվյալների համաձայն, Հայաստանում հեռախոսային քվեարկությամբ նա զբաղեցրել է ... 2-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի հեռուստատեսությամբ դատափետում են Կոնչիտային, սակայն այնտեղ սմսներով նա 3-րդն է:

Այնպես, որ երբ գրում եք “այս ուր է գլորվում Եվրոպան”, գրեք նաև... այս ուր են գահավիժում Հայաստանն ու Ռուսաստանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել