An organism for the first time has DNA with six base pairs instead of four

Գիտնականներն արհեստական ԴՆԹ-ի միջոցով կենդանի օրգանիզմ են ստեղծել: Այս հայտնագործությունը կոտրում է էվոլյուցիայի մասին մեր բոլոր պատկերացումները: 

Երկրի վրա գոյություն ունեցող ողջ կյանքը հիմնված է իրենից կրկնակի պարույր ներկայացնող ԴՆԹ-ի վրա, որոնք բաղկացած են չորս հիմքերից (գուանին (D) ասենին (A), թիմին (T) և ցիտոզին(C)) իսկ այժմ գիտնականներին հաջողվել է ավելացնել նաև ևս մեկ հիմք` Իշերիշիա կոլի (E. coli) բակտերիա:

Սա առաջին անգամն է, որ մարդու կողմից կենդանի օրգանիզմ է ստեղծել, որի ԴՆԹ-ն տարբերվում է Երկրի վրա գոյություն ունեցող մյուս բոլոր կենդանի օրգանիզմների ԴՆԹ-ից:
Սքրիփսի հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Ֆլոյդ Ռոմեսբերգը նշել է, որ Երկրի վրա կյանքը ԴՆԹ-ի երկու հիմքերի կապի զույգերից է կազմված` A-T և C-G: Իսկ իրենց ստեղծած օրգանիզմի ԴՆԹ-ն կազմված է այս երկուսից և ավելացված երրորդ` նոր հիմքը:

Շատ գիտնականներ հավատում են, որ մեր ԴՆԹ-ի կառուցվածքը միակն է, որ կարող է կյանք զարգացնել, սակայն այս բեկումնային հայտնագործությունը ցույց է տալիս, որ կյանքը կարող է նաև գոյություն ունենալ ու զարգանալ այլ տեսակ գենետիկ կոդերով` նոր ձևով այլ մոլորակների վրա:
Լոնդոնի համալսարանի քոլեջի միկրոկենսաբանության մոլեկուլների հետազոտության պրոֆեսոր Ջոն Ուարդը նշել է, որ ի վերջո սա կարող է թույլ տալ երկու զուգահեռ համակարգերին մարմնում գործել միասին կենսական արտադրանք ստանալու համար` առանց ռեսուրսների համար մրցակցության:

Հետազոտությունը հրապարակվել է «Nature» գիտական հանդեսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել