Հայաստանը հայտնվել է լինել-չլինելու երկընտրանքի առջև: Հայաստանն իրեն հռչակել է Արևմուտքի թշնամի և այդքանից հետո ֆինանսական, ռազմական և քաղաքական օգնություն է ակնկալում Արևմուտքից: Մենք պիտի ուրախ լինենք, եթե այսքանը կարողանանք պահել: Որովհետև պետություն սարքելու փոխարեն այստեղից քոչում ենք, մեր թերությունները տեսնելու փոխարեն, սրանից-նրանից ենք բողոքում, խելք սովորելու փոխարեն, գողական են դառնում, ցեղասպանության պահանջը Թուրքիային ներկայացնելու փոխարեն, ԱՄՆ-ին են ներկայացնում, Արցախի անկախությունը ԱԺ-ում ճանաչելու փոխարեն, սպասում են, թե երբ պիտի ԱՄՆ-ի ինչ-որ նահանգ այն ճանաչի, Իսրայելից նեղանում են, որ ցեղասպանությունը չի ճանաչում, իսկ իրենք Երևանում գտնվող Հոլոքոստի և Մեծ եղեռնի հուշարձանի վրա կեղտոտում են, իսկ ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդը վեր է ածվում Նուբարաշենի: Ամեն օր հեռուստատեսությամբ, մամուլով և այլ ծախու մարդկանց բերանից հայհոյախոսություն է հնչում ԱՄՆ-ի հասցեին, բայց նեղանում են, երբ ԱՄՆ-ը 70 միլիոն դոլարի փոխարեն 60 միլիոն է հատկացնում Հայաստանին, իսկ Արցախին էլ՝ 10 միլիոն: Ֆրանսիական բրենդների մուտքը տարբեր կերպ փորձում են արգելափակել և նեղանում, թե ինչու Ֆրանսիան չի քրեականացնում ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը: Խոչընդոտում են իրանական գազի մուտքը Հայաստան և այստեղից դուրս, և նեղանում, թե ինչու է Իրանը փորձում Ադրբեջանով արտահանել իր գազը: 200 տարի է սողում են ու լպստում ռուսների սապոգը և նեղանում, թե ռուսները ամեն մի քայլ անելուց ինչու են անընդհատ իրենց դեմքին խփում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել