Քաղաքականության մեջ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի և կուսակցությունների համագործակցության դասական ձևերից է փոխհամաձայնեցված գործելն ու միասնական ճակատով իշխանությունների դեմ պայքարելը: Ընդդիմադիր գործունեության շրջանակներում քաղաքական ուժերի կողմից հստակեցվում են ընդհանրական ուղղություններ, որոնք առաջին հերթին միտված են ժողովրդին հուզող հարցերի մասին բարձրաձայնելուն, հնարավոր լուծումներ առաջարկելուն, իշխանությունների վրա ճնշում բանեցնելուն և սեփական քաղաքական կշիռը ավելի մեծացնելուն: Հայաստանյան քաղաքական իրականության մեջ վերջին ամենաթարմ և ամենաինտրիգային իրադարձությունը կոալիցիայի կազմից «Օրինաց Երկիր» կուսակցության դուրս գալն ու ընդդիմություն լինելու մասին հայտարարելն էր: ՕԵԿ-ի այս հայտարարությունը, թերևս, անսպասելի էր շատերի համար, սակայն ամեն ինչ իր տեղն ընկավ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հրապարակային հարցազրույցից հետո:
ՕԵԿ-ն սկսեց առանց հապաղելու, քայլ առ քայլ իրատեսական լուծումներ առաջարկել ժողովրդին ու հասարակությանը հուզող կենսական նշանակություն ունեցող հարցերին, ինչի վառ օրինակը հանդիսացավ թերևս այն, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից շրջանառության մեջ դրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենքում «պարտադիր» բառը փոխարինել «կամավոր» բառով: Առաջարկվող փոփոխությամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կդառնա կամավոր:
Հ. Գ. ՕԵԿ-ն առանց «հապաղելու» և «մանևրելու» արեց այն, ինչին վաղուց սպասում էր հասարակությունը, ինչը սակայն հապաղում էին անել նրանք, ովքեր ճառ ասելուց այն կողմ չէին անցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել