Բրիտանական թերթում օրերս հրապարակված Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հոդվածը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, վկայում է այն մասին, որ թուրքական կողմը հասկանում է, որ ուշ թե շուտ պետք է համակերպվի այն մտքին, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի տարածքում ահռելի քանակությամբ հայեր են սպանվել, սակայն միաժամանակ թուրքական իշխանությունները չունեն բավականաչափ քաջություն՝ օգտագործելու «Ցեղասպանություն» եզրույթը, քանի որ վախենում են Թուրքիայում ազգայնամոլական ֆրակցիաների պատասխան քայլերից, հետևաբար տարբեր հակաիշխանական դրսևորումներից, բացի այդ, ակնհայտ է, որ թուրքական կողմի համար անընդունելի է աշխարհին երևալ որպես ցեղասպան ժողովուրդ... Իրեն սպառել է նաև «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու թուրքական կողմի էժանագին խայծը և ամենահետաքրքիրն այն է, որ այդ հարցում Թուրքիային ձայնակցող ադրբեջանական կողմը ևս ծիծաղելի դրության մեջ է հայտնվել, քանի որ թուրքական կողմը արդեն իսկ ընդունում է հայերի սպանդի և տառապանքների իրողությունը 1915 թվականին, բայց խուսափում է այն անվանել ցեղասպանություն, մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներում այդ փաստը փորձում են անվանել «առասպելական թեմա»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել