Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան, երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք: Երեխաների խնամքի հաստատություններում ծառայողական պարտականությունները հարգելի կամ անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալ անձանց ոչ թե խիստ նկատողություն պետք է տա, այլ պետք է որպես ազգի դավաճան ուղարկի բանտ: Մենք մոռանում ենք, որ գործ ունենք մարդու հետ, իսկ տվյալ հաստատություններում երեխաների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ու այնտեղ առկա խնդիրների մասին առաջին անգամ չէ որ լրագրողներս լուսաբանում ենք: Նախարարության աշխատողներին գոնե մեկ-մեկ հանեք իրենց սենյակներից ու ուղարկեք այնտեղ ստուգումներ անելու: Պետք չէ սպասել այնքան, մինչև պաշտպանի գրասենյակը ահազանգի ու ևս մեկ անգամ հիշեցնի, որ այնտեղ ապրող երեխաները նույնպս մարդիկ են, որ սկսեք զբաղվել այդ երեխաներով:

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել