Նոր, կամ լավ մոռացված հին կառավարությունը արդեն ձևավորված է: Թողնենք այն հանգամանքը, որ սա կառավարություն չէ, այլ խոշոր բիզնեսը ներկայացնող մի քանի անհատների ակումբ, որոնք ունեն բազմաթիվ շահեր, որոնց տիրույթում ոչ մի կերպ չի տեղավորվում հասարակության շահը:
Նոր կառավարությունը հետաքրքրական է նաև այլ տեսանկյունից՝ հատկապես սպորտի ԲՀԿ-ական նախարարի վերջին նշանակումով: Փաստորեն ԲՀԿ-ի «փորացավի» պատճառը վերջապես պարզ դարձավ: Այսօր հայտնի դարձավ, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել ԲՀԿ քաղխորհրդի անդամ Գաբրիել Ղազարյանը: Իհարկե նորանշանակ նախարարը դուրս է եկել կուսակցությունից ու այլևս «ԲՀԿ-ական չէ», այն նույն ձևով, ինչպես նախարար դարձավ մեկ այլ՝ սպորտի ԲՀԿ-ական նախկին նախարար Հրաչյա Հարությունյանը, ով նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո կրկին վերադարձավ հարազատ կուսակցություն: Եթե հաշվի առնենք կառավարությունում հայտնված մի շարք ԲՀԿ-ամերձ և քոչարյանամերձ դեմքերի ու, ամենակարևորը, ԲՀԿ խնամի վարչապետ Հովիկ Արգամիչի առկայությունը, ապա ակնհայտ է դառնում, թե ինչու է այլևս լռել ԲՀԿ «ընդդիմադիր ձայնը»: Կարճ ասած, ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս կոալիցիայի մեջ: Մնում է հուսալ, որ այս խեղկատակությանը հասարակությունը կտա իր լուրջ գնահատականը:

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել