Քեզ հանդիպեցի ու անձայն գոռացի։ Դու չլսեցիր, բայց արձագանքեցիր։ Ես քեզ սովորեցրի, դու ծուլացար։ Դու ինձ տանջեցիր, ես ոգևորվեցի։ Դու հիմարաբար լռեցիր, ես հիմարաբար չխոսեցի, բայց ես, միևնույնն է, սովորեցի: Ես քեզնից բարևել սովորեցի, ժպտալ ու նաև ամաչել սովորեցի։ Հասկանո՞ւմ ես։ Ես դա քեզնից սովորեցի։ Դու ինձ չսովորեցրիր, բայց ես սովորեցի։ Ես քեզնից քեզ սովորեցի ու գիտելիքներիս այդ չափաբաժինը սրտումս պահեցի։ Սիրտս քեզ կարդաց, լռեց, նորից կարդաց ու գոռաց ուղեղիս, որ ինքը սիրել սովորեց։ Ես քեզնից սիրել սովորեցի։ Դու դա ինձ չսովորեցրիր, բայց ես սովորեցի։ Դու անգամ դրա ձևն էլ չգիգեիր, բայց սովորեցի։ Դու ինձ չհորդորեցիր հիշել դասս, բայց ես չմոռացա։ Ես քեզնից սովորեցի, սովորեցի, սովորեցի ու սիրեցի քեզ։ Ես քեզնից ինձ սովորեցի…

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել