«Dolce & Gabbana»-ն աշխարհում ամենահայտնի նորաձևության տներից մեկն է: Այս բրենդը կատարում է հրաշքներ. հագուստներ, կոշիկներ, աքսեսուարներ, հարդարանքի պարագաներ. այս ամենը հայտնվում է աշխարհի բոլոր ծայրերում: Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան հիմնադիրներն են և համասեփականատերները այս իտալական նորաձևության տան: Իտալական Պալերմո քաղաքում 1958 թվականի օգոստոսի 13-ին ծնվել է ապագա դիզայներ Դոմենիկո Դոլչեն: Նրա ընտանիքը շատ համեստ էր և վարում էր բավականին հանգիստ կյանք: Նրա հայրը աշխատում էր փոքրիկ կարի ֆաբրիկայում, որտեղ Դոմենիկոն աշխատում էր իր հոր օգնական: Հենց այստեղ՝ այս փոքրիկ ֆաբրիկայում է տեղի ունեցել առաջին ծանոթությունը նորաձևության աշխարհի հետ, որտեղ ապագա դիզայները վերցնում է թելը և ասեղը և սկսում ստեղծագործել: Այնուհետև նա ընդունվում է արվեստների տուն, որն ավարտելուց հետո մեկնում է Միլան: Ստեֆանո Գաբբանան ծնվել 1963 թվականի նոյեմբերի 14-ին և մեծացել է հանրահայտ Միլան քաղաքում: Նա երբեք չի ունեցել ֆինանսական խնդիրներ և կարող էր իրեն թույլ տալ հագնվել նորաձև: Նա սիրում էր նկարել, նկարչությամբ զբաղվում էր վաղ հասակից: Ստեֆանոն ընդունվում է քոլոջի գրաֆիկայի բաժինը, հենց սա դառնում է իր հետագա մասնագիտությունը: Երկու սկսնակ դիզայներները միմյանց հանդիպել են հեռավոր 1982 թվականին: Նրանք, տեսնելով հասարակության հետաքրքրությունները և նախընտրությունները, գնում են որոշիչ քայլի՝ ստեղծելով իրենց սեփական հագուստը: Նույն տարում նրանք Միլանում բացում են փոքրիկ կարի ընկերություն: Նրանց առաջին ցուցադրությունը լինում է բավականին անսովոր միջավայրում` սրճարանում: 3 տարի անց նրանց հաջողվում է իրենց հավաքածուն ներկայացնել Միլանում: Նրանց հավաքածուն ունենում է այնպիսի հաջողություն, որ նրանց շուտով հրավիրում են հանրահայտ RealWoman շոուին: Հենց այդ ժամանակներից սկսած Dolce & Gabbana ընկերությունը սկսում է վերելք ապրել: Միլանում և Նյու Յորքում: Առաջին լիարժեք կանացի և տղամարդկանց հավաքածուն հանդիսատեսի դատին է ներկայացվել 1990 թվականին: Հավաքածուն այնքան գեղեցիկ և հրապուրիչ էր, որ մի անգամից տարածում գտավ թե կանանց, թե տղամարդկանց մոտ: 1993 թվականին նրանք ստեղծում են նոր պարֆյում՝ Dolce & Gabbana Parfum: Եվ այսպես ամեն տարի այս հիանալի նորաձևության տունը ավելի մեծ ճանաչում է գտնում ամբեղջ աշխարհում, իսկ նրանց ներկայացրած հավաքածուները դառնում են ավելի կատարյալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել