1. Հասկացություններ «վինտաժ» և «ռետրո»

Խոսելով նորաձևության մասին` մեզնից քչերն են տարբերություն դնում «ռետրո» և «վինտաժ» հասկացությունների մեջ: Սակայն նորաձևության գիտակները ասում են, որ վինտաժին վերաբերվող իրերը կապված են 20-րդ դարի 60-ական թվականների հետ, իսկ ռետրո ոճը առաջացել է ավելի ուշ:

2. Թևքերի մասում գտնվող կոճակներ

Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար են հագուստի թևքերի վրա գտվող կոճակները: Պարզվում է այդ կոճակների հեղինակը եղել է Նապալեոն Բոնապարտը: Նա կարգադրել էր, որ այդ կոճակները կարեն զինվորական համազգեստների թևքերին: Դրա շնորհիվ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները դադարեցին համազգեստի թևքերը օգտագործել դեմքը սրբելու համար:

3. Սմոկինգներ

Այս սև պիջակի անունը ծագել է անգլերեն smoking-ծխել բառից: Ծխող կանայք շատ քիչ էին հանդիպում, իսկ տղամարդիկ էլ, հարգելով նրանց, ծխելու համար գնում էին այլ սենյակ: Որպեսզի նրանց հագուստից չգա ծխախոտի տհաճ հոտը, տղամարդիկ հագնում էին հատուկ պիջակ, որի առանձնահատկությունը այն էր, որ պատրաստված էր ատլասից: Այդ ժամանակ ընդունված էր, որ ծխախոտի մոխիրը պետք է ընկնի առանձ ծխողի միջամտության, իսկ եթե մոխիրը ընկնում էր հատուկ նախատեսված պիջակի վրա, ապա հեշտությամբ մաքրվում էր ատլասե կտորից՝ առանց այն այրելու: Տարիներ անց հնարամիտ կանայք կարողանում են պիջակը դարձնել տղամարդկանց զգեստապահարանի մի մասը:

4. Կապրիներ կամ Բեռմունդներ

Կանացի բեռմունդները կամ կապրիները առաջացել են 1930-ական թվականներին՝ Բեռմունդյան կղզիներում: Այդ կղզիներում ապրող կանայք, հոգնելով միապաղաղությունից, որոշում են վերցնել և մի փոքր երկարացնել կանացի շորտերը: Այսպես և ստեղծվում են բոլորին հայտնի կապրիները:

5. Մանկական հագուստ

Մանկական հագուստ ստեղծելու առաջին փորձերը արվել են 19-րդ դարում, մինչ այդ երեխաները հագնում էին փոքր չափսերի հագուստ, որը նախատեսված էր մեծահասակների համար: Դա նաև կապված էր հասարակությունում գործող ավանդույթների հետ: Օրինակ` փոքրիկ աղջնակը պետք է նման լիներ տարիքով մեծ արիստոկրատ լեդիի:

6. Նորաձևության ցուցադրություններ

Ներկայումս նորաձևության ցուցադրությունների կազմակերպման համար ծախսվում են մեծ գումարներ: Սակայն 16-րդ դարում դիզայներները աշխատում էին իրենց ծախսերը նվազեցնել որքան հնարավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել