Top-news.am-ը գրում է.

ՀՀԿ-ում լարված քննարկումներ են ընթանում: Բանն այն է, որ ոչ բոլորն են ցանկանում Գալուստ Սահակյանին տեսնել ԱԺ նախագահի աթոռին: Անգամ չեն թաքցնում, որ այս դեպքում ՀՀԿ-ն ավելի հաճախ ծաղրի առարկա կդառնա, քանի որ Գալուստ Սահակյանն ավելի շատ է ստիպված լինելու հայտարարություններ անել: Բացի այդ, ՀՀԿ-ում պատկերացում անգամ չունեն, թե ով կարող է խմբակցության ղեկավար լինել: Զավեշտ է, բայց փաստ. ՀՀԿ-ում չկան պատգամավորներ, որոնք կարողանան շփվել լրագրողների հետ բավարար մակարդակով: Միակ հարմար թեկնածուն Հովհաննես Սահակյանն է, բայց նա այն հեղինակությունը չունի, որ խմբակցություն ղեկավարի: Հավակնություններ ունեն Վարդան Այվազյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ անգամ Սամվել Ֆարմանյանը, բայց նրանց չի վստահում Սերժ Սարգսյանը: Այնպես որ, բացառված չէ, որ խմբակցությունը գլխավորի Հովհաննես Սահակյանը, իսկ քարտուղար դառնա կին ՀՀԿ-ականներից որեւէ մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել