Ինչպես անցած տարիներին, այս օրերին ևս ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անունը պարբերաբար շահարկվում է տարբեր պաշտոնների նշանակման կամ ընտրման հավանականության հետ: Բնական համարելով պարոն Կարապետյանի անձի նկատմամբ նման ուշադրությունը` անհաճո շահարկումները վերջնականապես դադարեցնելու նպատակով հարկ ենք համարում մեկ անգամ ևս հայտարարել, որ Կարեն Կարապետյանը այս պահի դրությամբ որևէ պաշտոնի հավակնություն չունի, ինչի մասին տեղյակ են շատ-շատերը: Կարեն Կարապետյանը մանրամասն ծանոթ է թե տարբեր լրատվամիջոցներում, թե սոցիալական ցանցերում ընթացող քննարկումներին և, շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր Կ.Կարապետյանին դիտում են որպես այս կամ այն պաշտոնի ամենահավանական ու ամենահարմար թեկնածու, հարկ է համարում շեշտել, որ վստահության նման մթնոլորտը առավել մեծ պատասխանատվություն է ենթադրում՝ շարունակելու օգտակար լինել… Կարեն Կարապետյանի համար պաշտոնը ինքնանպատակ չի և չի եղել, ուստի պարոն Կարապետյանը որևէ պաշտոն կստանձնի միայն այն պարագայում, եթե համոզված լինի, որ իր համեստ կարողություններով կկարողանա դրական ինչ-որ բան փոխել մեր երկրում: Վերջապես, չենք կարծում, թե երկրում բազմաթիվ խնդիրների առկայության պարագայում առաջնային խնդիրը այս կամ այն անձի՝ որևէ պաշտոնում նշանակումը կան ընտրությունն է:

Կարեն Կարապետյանի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել