Երևի թե նկատել եք, որ Armnet-ում այժմ շատ արագ տարածվում է գրություն, որում նշվում է ինչ որ «սպայի» անանուն գրված նամակը ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ՝ Գ. Խաչատուրովի վերաբերյալ: Լատինատառ, շատ կասկածելի նամակը տեղադրեմ տեսնեք:
Ես անձամբ իմ տեղեկացված լինելու չափսով արդեն տեսնում եմ տվյալ նամակի պարունակության 60% սուտը: Նամակը գրող սպան (եթե իհարկե սպա է) արժանի չէ «սպա" բարձր կոչման: Իսկ եթե այդ նամակը գրել է մի որևէ մարդ, որը հետապնդում է որևէ շահ(իսկ այդպիսիք մեր օրերում շատ են), ապա ասեմ, որ պարոն/տիկին/այ մարդ, մյուս անգամ մի փոքր տեղեկություն հավաքի, նոր «նեղված սպայի նամակներ» գրի: Չնայած դու կարողացել ես տեղեկացնել բոլորին, թե ով է այդ կորպուսի հրամանատարի տեղակալը... Ապրես: Իսկ իրականում դա պետք է գաղտնի լիներ: Ու դու սպա՞ ես...Խիստ կասկածում եմ:Դա դեռ քիչ է, կողքից էլ գտնվում են շատ «տեղեկացված» մարդիկ, որոնք կրակի մեջ յուղ են ավելացնում իրենց դնելով «հավաստի աղբյուրի» տեղ: Մարդիկ տեսնում են այս նամակը և լայք տալիս, տարածում, փոխում կարծիքը թե նամակի գլխավոր հերոսի մասին, թե նամակ գրողի մասին՝ որպես սպայի... Ինչի՞: Քանի որ ՍՊԱՆ դա մի Մարդ է մեծատառով (անկախ սեռից), որը՝ զինվորների հետ միասին, պետք է լինի ժողովրդի առաջին և ամենաուժեղ պատնեշը թշնամուց: Ոչ թե «Мемуары Гейши» ոճով լացի իր հրամանատարությունից: Այն էլ ՍՈՒՏ: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ հավատալ, որ սա գրել է ոչ թե սպա, այլ մի դիրխոր ու նեղացած մարդ (կարդալ՝ «աբիժնիկ»), որը այսպիսի լուր տարածելով ուզում է որևէ օգուտ քաղել (ինչպես հիմա անում եմ շատերը): Ես էլ կարող էի գրառումս գաղտնի ուղղարկել, բայց ինչի՞: Ես իմ ամեն խոսքը կարող եմ պարզաբանել: Ես կարող եմ ամեն ասածիս բերել փաստարկ: Ես խոսում եմ այս ամենն իմ անունից: Քանի այդ "սպան" գաղտնի է՝ ես համոզված եմ որ նա սպա չէ: Քանի այդ սպան գաղտնի է, ես պատրաստ եմ ցանկացողներին պարզաբանել բոլոր ստերը գրված նամակում (իհարկե Facebook-ի նամակների և էլ. փոստի միջոցներով, կամ սուրճի/թեյի/հյութի սեղանի շուրջ): Իսկ մի պահ պատկերացրեք այս նամակը գրված լիներ ռուսերեն: Պատկերացրեցի՞ք: Իսկ պատկերացրեցիք որ հենց հաջորդ օրը այն ավելի աղավաղված (չնայած դրանից աղավաղված ես չեմ պատկերացնում) տեղեկությունների տեսքով կհայտնվեր ադրբեջանական ֆորումներում և լրատվականներում՝ դառնալով հերթական կատալիզորդ ադրբեջանական՝ Գրիմ եղբայրների ստեղծագործություններին ոչնչով չզիճող հեքիաթներին:  Փառք՝ մեր հարևանները բութ (կարդալ՝ «քյալ») են, և դժվար այս նամակին լուրջ վերաբերվեն: Անձամբ ես հույս ունեմ, որ տենց էլ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել