Tert.am-ը գրում է.

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին ոչ մի տեղեկություն չունեն եղբորից. Կարմիր խաչի միջազգային կոմիտեից նոր տեղեկությունների են սպասում:

«Մեր սպասելիքն այն է, որ օր առաջ Հակոբն Ադրբեջանից դուրս գա: Հայաստան կբերեն, թե երրորդ երկիր կտանեն՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ Ադրբեջանում չլինի»,-ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը:

Նշենք, որ Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների՝ Մամիկոն Խոջոյանի և Արսեն Խոջոյանի Հայաստան վերադարձվելուց հետո հաճախակի են դարձել խոսակցությունները, թե Հակոբ Ինջիղուլյանը պետք է տեղափոխվի երրորդ երկիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել