Tert.am-ը գրում է.

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշմանը, ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր կեցվածքը:

«Կոնկրետ ինձ համար սպասելի չէր ՕԵԿ-ի որոշումը: Բնականաբար, դրանք քաղաքական տեխնոլոգիաներ են: Իմ անձնական կարծիքով, այն հաշվարկները, որոնք արվում են, ճիշտ չեմ համարում և չեմ կարծում, թե դրանք արդյունավետ կլինին: Իսկ Հանրապետականի համար դա որևէ լուրջ ազդեցություն չի ունենա: ՀՀԿ-ն միշտ ուզեցել է քաղաքական ուժերին ներգրավել իշխանության մեջ»,-ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել