Այսօր Մեքսիկայում 87 տարեկան հասակում կյանքից հեռացավ մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը: Այս մասին մեքսիկական լրատվամիջոցներին հաղորդել է գրողի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: 

Մարկեսը ճանաչվել էր իսպանալեզու ամենահռչակավոր գրողներից մեկը: Գրողին մեծ հայտնություն է բերել նրա «Հարյուր տարվա մենություն» վեպը: 

1967 թվականին վաճառվել է վեպի 30 միլիոն օրինակ, իսկ Մարկեսը նույն տարում ստացել է Նոբելյան մրցանակ:

Հիշեցնենք, որ Գաբրիել Գարսիա Մարկեսը հիվանդ էր և օրեր առաջ տեղափոխվել էր Մեքսիկայի հիվանդանոցներից մեկը« սակայն շուտով դուրս էր գրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել