Այս հոդվածում ներկայացված են պատմություններ աշխարհի ամենախորհրդավոր առասպելական արարածների, այն է՝ կրիպտիդների մասին: «Կրիպտիդ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «գաղտնի»: Սովորաբար այդպես են կոչում այն արարածներին կամ բույսերին, որոնց մասին տարբեր խոսակցություններ են պտտվում, սակայն որոնց գոյությունը գիտականորեն ապացուցված չէ: 

 10  Մապինգուարի  

92832444

Հենց որ լսում ես նրա մասին, մազերդ բիզ-բիզ են կանգնում

- ասել է Մանուել Վիտորինո Պինհեյրո դոս Սանտոսը՝ պատմելով հարավամերիկյան կրիպտիդի՝ Մապինգուարիի հետ ունեցած իր հանդիպման մասին: Ըստ Discover Magazine-ում հրատարակված մի հոդվածի՝ այս բրազիլացին որսորդությամբ էր զբաղված Ամազոնում, երբ լսեց մի սարսափելի ճիչ, որի արձագանքը տարածվեց ողջ անտառով մեկ: Փորձառու որսորդ Սանտոսը անմիջապես փախավ ու թաքնվեց գետում: Նա ևս 4 անգամ լսեց այդ ճիչը, մինչ այդ առասպելական արարածը հեռանում էր: 

Թեպետ որոշ մարդիկ Մապինգուարիին նմանեցրել են հարավամերիկյան Բիգֆութին, այն նկարագրվել է նաև իբրև հսկայական համրուկանման արարած՝ կոր մագիլներով ու կարմրավուն մորթով: Սա կրիպտոկենդանաբաններին առիթ է տվել կարծելու, որ Մապինգուարիի շուրջ պտտվող միֆերը վերաբերում են հսկայական համրուկների ողջ մնացած տեսակներին: Սրանք արջի մնան կենդանիներ են, որոնք, ըստ տարածված տեսակետի, բնաջնջվել են 5000 տարի առաջ: 1994 թ.-ին Ամազոնի գիտնական ու թռչնաբան Դևիդ Օրենը մտադրվեց Բրազիլիայի արևմուտքի ջունգլիներում գտնել Մապինգուարիին: Նա այս արարածին տեսած մոտ 100 ականատեսներից տեղեկություններ է հավաքել նրա մասին: Ցավոք, Օրենի արշավախումբը անհաջողության էր դատապարտված: Նրան հաջողվեց միայն մի քանի ոտնահետք գտնել, մի փունջ մորթի, որը, ինչպես պարզվեց, պատկանում էր բոլորովին այլ կենդանու, ինչպես նաև կղկղանք, որը պատկանում էր ոչ թե Մապինգուարիին, այլ ինչ-որ հսկայական մրջնակերի: 

 9  Լուքվաթա

467812525

Լուքվաթան սուդանական կրիպտիդ է: Ասում են, որ Լուքվաթան թափառում է Նո լճի շրջակա ճահիճներում:  Այն սովորաբար նկարագրվում է իբրև մեծ օձ, որի երկարությունը հասնում է 30 մետրի: 1937 թ.-ին կապիտան Հիչենսի գրած հոդվածում նշվում է.

Նրա աչքերից  մահացու կրակ է ճառագում, և այն սնվում է մարդկանցով ու խոշոր կենդանիներով, որոնց այն որսում է հրեշավոր պսպղուն շոշափուկներով:

Այս նկարագրությունից դատելով՝ այն նման չէ որևէ այլ նախապատմական գազանի, սակայն գոյություն ունեն նաև այլ նկարագրություններ: Դրանցում նշվում է, որ լուքվաթան երկար վիզ և փոքր գլուխ ունի և նման է բրոնտոզավրի կամ ծովամողեսի:

 8  Ճապոնական ծովամողեսի հիմնակմախքը

Plesiosaur

1977 թ.-ին ճապոնական մի ձկնորսական նավ թունաձուլ էր որսում Նոր Զելանդիայի մոտակայքում: Հանկարծ ձկնորսների ուռկանի մեջ ինչ-որ շատ տարօրինակ բան ընկավ, և ձկնորսները դժվարությամբ հանեցին ուռկանը ծովի խոր հատակից: Դա հիմնակմախք էր: Ոչ ոքի չհաջողվեց պարզել, թե կոնկրետ ինչ արարածի հիմնակմախք էին հանել ձկնորսները: Դա նման էր ծովամողեսի հիմնակմախքի: Այս պատմությունն այնքան մեծ աղմուկ հանեց, որ նույն տարում Ճապոնիայի կառավարությունը դրոշմանիշ թողարկեց, որի վրա պատկերված էր ծովամողեսի հիմնակմախքը: Մեդիայի ներկայացուցիչները հակված էին այս պատմությունը կապել փրկված ինչ-որ դինոզավրի հետ: Նույնն էին պնդում նաև մի քանի գիտնականներ: Պատճառը հավանաբար այն էր, որ այդ գիտնականները սովոր չէին հետազոտել այնքան քայքայված վիճակում գտնվող հիմնակմախք, ինչպիսին ձկնորսների գտածոն էր: Հետագայում գործին միջամտեցին ավելի հմուտ գիտնականներ ու ասացին, որ այս տիպի հիմնակմախքներ բավականին հաճախ են հայտնաբերվում: Դեպքերի մեծամասնությունում պարզվում է, որ դրանք կետերի կամ շնաձկների հիմնակմախքներ են: Երբ ձկնորսների հայտնաբերած հիմնակմախքի մասին լուրերը միջազգային մակարդակով ուշադրություն գրավեցին, ավելի մանրակրկիտ հետազոտություն կատարվեց: Հյուսվածքների նմուշների ուսումնասիրությունից հայտնի դարձավ, որ դա իրականում հսկայական շնաձկան հիմնակմախք էր: Շնաձկների հիմնակմախքները քայքայվելով նախ կորցնում են թիկունքային ու պոչային լողակները: Այս և մի շարք այլ ձևափոխությունների արդյունքում դրանք նմանվում են ծովամողեսի:

 7  Քվինսլենդի վագրը

i-0e4c97e967c64df1ba734a062b705932-Rilla-Martin-1964-uncropped_Aug-2010

Քվինսլենդի վագրը կատվանման պարկավոր կենդանի է, որը մոտավորապես գերմանական հովվաշան չափի է: Վաղուց շշուկներ են պտտվում այն մասին, որ այս արարածը բնակվում է Ավստրալիայի Քվինսլենդի ջունգլիներում: Տեղի աբորիգենների շրջանում այն հայտնի է Յարի անունով: Այն սպիտակամորթ բնակիչների ուշադրության կենտրոնում առաջին անգամ հայտնվեց 1870-ականներին: Ասում են, որ այս արարածը տեղացիների աչքին երևացել է նաև 1940-ականներին ու 1950-ականներին: 1961 թ.-ին Քրեյգ Բլեքը պնդում էր, որ տեսել է մեկի, ով Բեն Լոմոնդի ազգային արգելոցում պարկավոր կենդանու ձագ էր գրկել: Դրանից երեք տարի անց Ռիլա Մարտին անունով մի ճանապարհորդ մի լուսանկար նկարեց: Ենթադրվում էր, որ այդ լուսանկարում պատկերված է հենց Քվինսլենդի վագրը: Մարտինի նկարած լուսանկարը կարճ ժամանակում հայտնի դարձավ որպես «Օզենկադնուկի վագրի լուսանկար»: Փորձագետները դեռևս գլուխ չեն հանում, թե արդյոք լուսանկարը կեղծված է: Կրիպտոկենդանաբանները այն տեսությունն են առաջ քաշել, որ այդ արարածը իրականում թիլակոլեայի (պարկավոր կենդանի՝ հայտնի «պարկավոր առյուծ» անունով) տեսակ է: Այլք հավատում են, որ Քվինսլենդի վագրը պարկավոր վագրի տեսակ է, որը բնաջնջվել է դեռևս 1930-ականներին:

 6  Թերիսնոզավր

therizinosaurus-kogti

Թերիսնոզավրը դինոզավրի ամենատարօրինակ տեսակներից է: Այն ասես ձիու ու թռչնի խառնուրդ լինի: Այն աչքի է ընկնում իր տարօրինակ մագիլներով ու արմունկներից դուրս ցցված փետուրներով:  Ըստ Creation Ministries International-ի միսիոներական խմբի՝ այս արարածը մինչ օրս գոյություն ունի և բնակվում է Պապուա Նոր Գվինեայի Արևմտյան Նոր Բրիտանիայի փոքրիկ կղզիներում: Այդ խմբի անդամները նշել են, որ Արևմտյան Նոր Բրիտանիայի ինը բնակիչ  այս արարածին տեսել են 1990-ականներին: Այս առասպելական արարածի հետ կապված պատմությունն անգամ ավելի հետաքրքրաշարժ դարձավ այն ժամանակ, երբ խմբի անդամները հայտնեցին, որ կղզիաբնակները տեսել են նաև մի այլ տարօրինակ արարածի: Այդ արարածի նկարագրությունից դատելով՝ այն նման է բրոնտոզավրի, որը լողում է կղզիների միջև ընկած տարածությունում:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել