Դատելով այսօրվա ԲՀԿ-ականների՝ կոալիցիա չմտնելու մասին արված հայտարարություններից` կարելի է ասել, որ, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն չի մտնի կոալիցիա: Նման որոշման համար, ի թիվս այլ պատճառների, առանցքային են` այս տարիների ընթացքում «ընդդիմադիրի» և «այլընտրանքայինի» խառնուրդից առաջացած իմիջը և դրա կորստի դեպքում Նաիրա Զոհրաբյանի ձևակերպմամբ «բարոյական ճնշման տակ մտնելու» պատասխանատվությունը կրելու պատրաստակամության վտանգավորությունը: Ամեն դեպքում առջևում խորհրդարանական ընտրություններ են, և խաղադրույքը ուղղվում է այդ ուղղությամբ, իսկ կոալիցիա չմտնելու դեպքում վարչական ռեսուրսի կորուստը հավանաբար մի այլ ձև փոխհատուցելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել