facebook mark zuckerberg

Facebook-ը պարզապես 1,3 միլիարդ օգտատեր ունեցող հայտնի սոցցանց չէ:
Facebook-ի հիմնադրումից ընդամենը չորս ամիս անց ներդրողները սկսեցին հերթ կանգնել՝ Facebook-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգից ընկերությունը գնելու համար: Ցուկերբերգը, սակայն, մերժել է նրանց բոլորի առաջարկները՝ չնայած նրանցից շատերին գրեթե հաջողվել էր համոզել Ցուկերբերգին:

Ահա այն 10 դեպքերը, երբ Facebook-ը վաճառման եզրին էր:

 1  Նյու Յորքից անանուն մի մարդ 10 միլիոն դոլար է առաջարկել

Facebook-ը (այն ժամանակ TheFacebook.com-ը) առցանց հայտնվեց 2004թ.-ին: Ընդամենը 4 ամիս անց և այն ժամանակ, երբ դեռևս ոչ մի արտաքին ներդրում չէր արվել, 20-ամյա Ցուկերբերգը կայքը վաճառելու դիմաց10 միլիոն դոլարի առաջարկ է ստանում Նյու Յորքից անանուն մի մեծահարուստից: Այնուամենայնիվ, Ցուկերբերգը երբեք այդ առաջարկը լուրջ չի ընդունել:

 2  Friendster

friendster

Facebook-ի հիմնադրման վաղ շրջանում` 2007թ.-ին, կայքի համար հավակնություններ էր ներկայացնում նաև Friendster սոցկայքի նախկին գործադիր տնօրեն Ջիմ Սքեինմենը: «VentureBeat»-ին տված իր հարցազրույցում նա նշել էր. «Ես մի փոքր ընկերություն եմ գտել Հարվարդից, որի ձեռք բերելուն մենք շատ մոտ ենք»: Գործարքը կախված էր Friendster-ի ֆինանսավորումից: Ու մինչ ֆինանսավորումը կլիներ, Ֆեյսբուքը մեծ քայլերով առաջընթաց էր ապրում, ու շուտով Friendster-ն ուղղակի կորցրեց իր հնարավորությունը:

  3  Google

Larry Page Google

Ցուկերբերգն ու իր հարվարդյան ուսանողական ընկերները 2004թ.-ի ամռանը բնակարան վարձեցին Կալիֆորնիայի Պալո Ալտո բնակավայրում:

Այդ ժամանակ էր, որ Google-ի գործադիրները այցելեցին նրանց՝ TheFacebook-ի վաճառքի մասին առաջարկ ներկայացնելու համար: Հանդիպումը ոչ մի արդյունք չտվեց, սակայն 2007թ.-ին հարցը նորից բարձրացվեց: Google գովազդային հարցերով ավագ պատասխանատու Թիմ Արմսթրոնգը համոզել էր ընկերության ավագ խորհրդին հնարավորություն տալ գործարք առաջարկել, որտեղ Գուգլը ծառայություն կմատուցեր Ֆեյսբուքին՝ միջազգային գովազդներ տարածելով:
Google ընկերությունը նույնիսկ հաստատեց Facebook-ը գնելու գործարքի քննարկումը: Facebook-ը, իհարկե, նորից չընդունեց կայքը վաճառելու առաջարկները, սակայն Google ընկերության 15 միլիարդ դոլարի Facebook կայքի համար ներդրում կատարելու առաջարկը ընդմիշտ փոխեց Մարկ Ցուկերբերգի ընկերությունը:

 4  Viacom

tomfreston

2005թ.-ի գարնանը, այն ժամանակ TheFacebook-ը, «The Washington Post»-ի հետ մի ներդրում էր քննարկում: Հանկարծ ինչ-որ տեղից հայտնվում է Viacom-ը՝ Facebook-ը 75 միլիոն դոլարով գնելու իր առաջարկով: Ցուկերբերգը հենց տեղում 35 միլիոն գումար ձեռք կբերեր, սակայն առաջարկը մերժվում է: Viacom-ը սակայն չի հանձնվում: Նրանք տեղեկացվում էին, որ MTV-ի դիտողները ավելի ու ավելի շատ ժամանակ էին անցկացնում Facebook կայքում: 2005թ.-ին Ցուկերբերգը Նյու Յորք է մեկնում՝ Թոմ Ֆրեսթոնի հետ բանակցելու համար: Ֆրեսթոնը համագործակցության եզրեր էր փնտրում, սակայն Facebook-ին դրանք չէին հետաքրքրում: 

2006թ.-ի առաջին կիսամյակում MTV-ի ղեկավար Մայքլ Ուոլֆ վերջին անգամ փորձում է Facebook-ի հետ համագործակցության եզրեր փնտրել: Ցուկերբերգը նշում է, որ ընկերությունը 2 միլիարդ գումար արժե:
Մի քանի շաբաթ անց Viacom-ը Ֆեյսբուքին 1.5 միլիարդ դոլարի առաջարկ է անում, որից 800 միլիոնը կանխիկ, իսկ մնացածը ավելի ուշ փոխանցման միջոցով:
Ֆեյսբուքը գրեթե վաճառում էր ընկերությունը, սակայն ավելի խոշոր կանխիկ էր պահանջում, որի արդյունքում գործարքն այդպես էլ չիրականացավ:

 5  MySpace

myspace

2005թ.-ին MySpace-ի ղեկավար Քրիս Դեուլֆը այցելում է Ցուկերբերգին ու նրա թիմին, TheFacebook-ը գնելու համար հնարավոր առաջարկներ քննարկում: Ցուկերբերգը հարցնում է, թե պատրա՞ստ է MySpace-ը 75 միլիոն դոլարով գնել TheFacebook-ը: Դեուլֆը բացասական պատասխան է տալիս: Երբ ավելի ուշ նրանք հանդիպում են, Ցուկերբերգը գումարն ավելի է բարձրացնում՝ այս անգամ 750 միլիոն դոլար պահանջելով: Դեուլֆը նորից բացասական պատասխան  է տալիս, ինչի արդյունքում բանակցությունները ավարտված են համարվում:

 6  NewsCorp

murdoch

2006թ.-ի հունվարին NewsCorp ընկերության ղեկավար Ռոս Լևինսոնը մեկնում է Մարկ Ցուկերբերգի և նրա խորհրդատուներից մեկի` Մեթ Կոհլերի հետ հանդիպման: Լևինսթոնը ցանկանում էր գնել TheFacebook-ը, սակայն նա անհանգստանում էր, որ ընկերության աճը չի կարող պահպանել:

Ցուկերբերգը պատասխանում է. «Սա է լոսանջելոսյան ու Սիլիկոնային հովտի ընկերությունների միջև տարբերությունը. մենք հիմնել ենք սա երկարատև գործարկելու համար, իսկ նրանք (MySpace) չգիտեն, թե ինչպես»:

 7  NBC

Շատ մանրամասներ հայտնի չեն, սակայն հայտնի է, որ նրանք 2005թ.-ին դադարեցրել են բանակցությունները:

 8  Yahoo

yahoo

2006թ.-ի ամռանը Yahoo-ն Facebook ընկերությանը 1 միլիարդ դոլար է առաջարկում: Ընկերության ներդրողները ու ղեկավարներից շատերը կողմ էին այս առաջարկն ընդունելուն ու ընկերությունը վաճառելուն, սակայն այդ ժամանակահատվածում Facebook-ը պետք է գործարկեր News Feed-ը, և եթե ամեն ինչ լավ ընթանար, Ցուկերբերգի հաշվարկներով 1 միլիարդ գումարից էլ ավելին կարժենա: Կարճ ժամանակ անց, նրանք կրճատում են գումարները՝ հասցնելով մինչև 850 միլիոն դոլարի: Այս առաջարկը միանգամից մերժում է ստանում նրա կողմից: Նույն տարվա աշնանը Yahoo-ն վերադառնում է իր նախկին` 1 միլիարդ դոլար առաջարկով, սակայն մինչ այդ Ֆեյսբուքն արդեն բացել էր կայքը ուսանողների ու բարձր դասարանի աշակերտների համար: Սոցկայքում օրեկան 20.000-50.000 օգտատեր էր գրանցվում: Կային մարդիկ, ովքեր պատրաստ էին իրենց համաձայնությունը տալ, սակայն Ֆեյսբուքն այս անգամն էլ մերժում է առաջարկը:

 9  AOL

2006թ.-ի կեսն AOL ընկերության ղեկավար Ջանաթան Միլերը որոշում է գնել Facebook-ը: Նա նույնիսկ համոզել էր Time Inc. կազմակեկրպության ղեկավար Էնն Մուրն միանալ Facebook-ի հետ գործարքին: Նա պլանավորում էր վաճառել MapQuest-ը և Tegic-ը: Իսկ Time Inc-ը պետք վաճառեր IPC-ը, և նրանք միասին 1 միլիարդ դոլարից ավել գումարով պետք է կարողանային գնել Facebook-ը: Այնուամենայնիվ, այս գործարքն էլ իրականություն չի դառնում:

 10  Mictrosoft

ballmer

2007թ.-ին Մարկ Ցուկերբերգին Microsoft-ը 15 միլիարդ դոլար էր առաջարկում՝ ընկերությունը գնելու համար: Մտադրվելով հեռու պահել Facebook-ը Google-ից՝ Microsoft-ը որոշում է գնել ընկերությունը: Microsoft-ը գիտեր, որ Ցուկերբերգը դժվարությամբ կարող է հրաժարվել Ֆեյսբուքից, այդ իսկ պատճառով միանգամից մեծ թիվ է առաջարկում ընկերության դիմաց: Microsoft-ը պլանավորում էր 15 միլիարդ դոլարով ձեռք բերել Facebook-ի բաժնետոմսերի մի փոքրիկ մասը, այնուհետև ամեն վեց ամիսը մեկ ավելացնել իր բաժնեմասերը, ինչի արդյունքում մոտ 5-7 տարիների ընթացքում նրանք կկարողանային իրենց ձեռքն առնել ընկերությունը: Այնուամենայնիվ, նրանց ծրագրերը իրականություն չդարձան՝ չնայած Microsoft-ը 250 միլիոն դոլարով ձեռք բերեց ընկերության բաժնետոմսերի1,6 տոկոսը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել