Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել օրենքին, որով սահմանվում է ամուսնանալու համար նվազագույն տարիքը: Ըստ օրենքի` ամուսնության նվազագույն տարիք է սահմանվել 18 տարեկանը: Հայաստանի գործող Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնանալու նվազագույն տարիքը մինչ այդ աղջիկների համար 17-ն էր, տղաների համար՝ 18-ը: «Տղաների եւ աղջիկների համար ամուսնանալու նույն նվազագույն տարիքը սահմանելը պայմանավորված է երկրում սեռային անհավասարության վերացման անհրաժեշտությամբ»,- ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կցված նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել