Երբ Ուկրաինայում նոր ուժերը իշխանության եկան, շատ լավ հասկանում էին, որ երկրում առկա խնդիրները մի օր նորից Մայդանի առիթ են ծառայելու, ու պետք էր ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը կամ չավելանար, կամ էլ գոլորշին բաց թողնելու տեղ լիներ: Հիմա, խնդրեմ, Ղրիմի հարցը: «Թե ինչպես Ռուսաստանը խլեց Ղրիմը» դրամատիկ պատմությունը իսկական գործիք է հասարակությանը կոնսոլիդացնելու և արտաքին վտանգով ներքին անկայունությունից շեղելու համար: Ընդ որում, դրսի վերաբերմունքի մասով էլ շահեկան վիճակում են հայտնվել` «խեղճ ու կրակ դեմոկրատներ, որոնք հայտնվել են Ռուսաստանի դեմ մեն-մենակ»: Սրանով միաժամանակ ծառայություն են մատուցում` թույլ տալով Արևմուտքին իր պլանները իրականացնել Ռուսաստանի նկատմամբ: Ամեն դեպքում անպատասխանատվության գործոնը չենք կարող անտեսել, բայց դե մարդիկ հիմա որոշել են սենց իրենց հարցերը լուծել: Դե իսկ Մայդանի կարելի է սպասել, հավանաբար, ընտրություններից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել