Picture 014Մեր ֆոտոխցիկն արձանագրել է Երեւանի Արամի 30 տան ճակատային մասին փակցված մի ցուցանակ, որտեղ գրված է. «Արամի 30. պահպանվում է հասարակության կողմից»: Մոտ 150 տարվա կենսագրություն ունեցող Արամի 30 տունը պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում ընդգրկված չէ, սակայն ավելի լավ տեսք ունի, քան նրա հարեւանությամբ գտնվող բազմաթիվ տներ, որոնք հուշարձան լինելով հանդերձ, վերջնականապես փլուզման եզրին են՝ դրանցից միայն պատերն են մնացել: 
Արամի փողոցի 30 տունը հիմա արդեն քանդված կլիներ, եթե չլիներ հանրության իսկապես պահպանվում է հասարակության կողմից: Արամի 30 շենքի տարածքը ՀՀ կառավարության 2008թնոյեմբերի 20-ի որոշմամբ ճանաչվել է որպես բացառիկգերակա հանրային շահ և հայտարարվել է իրացման գոտի: «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը, որ պատկանում է սիրիահայ Ավետիս Կարագուլյանին,  ցանկանում է Արամի 30 տան ետեւի մասում բազմահարկ հյուրանոց կառուցել, իսկ տունը՝ քանդել՝ փողոցը լայնացնելու նպատակով: 2011 թվականի նոյեմբերին շենքը քանդելու ծրագիրն ավելի քան իրական էր: Դա առիթ դարձավ, որպեսզի Ֆեյսբուքում ստեղծվի «Արամի խաչմերուկ» շարժում, որը սկսեց շենքը փրկելուն ուղղված պայքար: «Արամի խաչմերուկ» շարժման անդամները անգամ հեթապահում էինշենքի տարածքում:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, չնայած հանրության այն ժամանակվա պայքարն իր ուղիղ արդյունքը տվեց, սակայն շենքը քանդելու վտանգը դեռ կա: Օրենքի դաշտում Արամի 30 տունը պահպանելը դժվար է լինելու հենց այն առումով, որ այն պատմամշակութային հուշարձան չէ: «Եթե անգամ մշակույթի հուշարձանն է քանդվում, օրինակ՝ Գիլանյանցի լիմոնադի գործարանը, Ջանփոլադյանի թատրոնը, սպայի տունը եւ այլն, եթե քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը չկարողացան Փակ շուկայում իրականացվող անօրինական շինարարությունը, ապա հարց է առաջանում, թե ինչպես ենք կարողանալու փրկել Արամի 30 տունը: Այն, իհարկե, մշակույթի հուշարձան չէ, բայց Հին Երեւանի գեղեցիկ տներից է»,-ասաց Սեդրակ Բաղդասարյանը: 

Picture 017

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել