21-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը որոշել է հրաժարվել մոր՝ Մենդի Թիֆֆի եւ խորթ հոր՝ Բրայանի խնամակալությունից: Daily Mail-ի փոխանցմամբ, հայտնի երգչուհին, ով վերջերս վերականգնել է հարաբերությունները Ջասթին Բիբերի հետ, ցանկանում է անձամբ որոշել, թե ինչպես պետք է վարվի իր ֆինանսների հետ, քանի որ երկար տարիներ այդ հարցով զբաղվում էին նրա բարեկամները, ինչն ընդհանրապես զարմանալի չէ, քանի որ կարիերան Գոմեսը սկսել է դեռ մանուկ տարիքից:
Բայց հիմա աստղն արդեն չափահաս է, իսկ նրա մայրը վերջերս երկրորդ աղջկան է լույս աշխարհ բերել, եւ հնարավոր է, որ ցանկանում է ամբողջ ուշադրությունը նրան հատկացնել:

Թե ով է զբաղեցնելու Սելենայի մենեջերի պաշտոնը, առայժմ չի հաղորդվում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել