Protestant.am-ը գրում է.

Եթե ձեզ մոտ «Նոյ» ֆիլմը դիտելու ցանկություն է առաջացել, ապա նախ ծանոթացեք նրանց կարծիքին, ովքեր արդեն դիտել են ֆիլմը:

Ֆիլմն իհարկե ունի նաև դրական կողմեր: Սակայն խոսենք միայն բացասական կողմերի մասին:

1. Ֆիլմի գլխավոր հերոսը հեռու է բնօրինակից:

Քանի որ գլխավոր հերոսի անունով կոչված է ֆիլմը, ապա դա պետք է ինչ-որ ձևով արդարացվեր: Սակայն ֆիլմում դա բացակայում է: Ռեժիսորն այնքան է տարվել մարդկանց մեղավորության գաղափարով, որ լրջորեն համոզված է, թե մարդիկ արժանի չեն փրկվելու: Թվում է, թե Աստված Նոյի ընտանիքն օգտագործում է միայն կենդանիներին փրկելու համար: Իսկ մարդիկ պետք է անհետանան երկրի երեսից: Օրինակ՝ երբ Նոյի հարսը աղջիկ է ունենում, Նոյը որոշում է սպանել նրան, որպեսզի մարդկային ցեղը ջրհեղեղից հետո դադարի գոյություն ունենալուց: Նոյն այստեղ դրսևորվում է որպես մութ ու վանող կերպար և բոլորովին նման չէ աստվածաշնչյան արդար Նոյին: 

2. Չափազանց սուր ուշադրության է արժանացել շրջակա միջավայրի պաշտպանությունը:

Ֆիլմում առկա են պատերազմի, դաժանության և սեռական ամենաթողության տեսարաններ: Սակայն մարդկության գլխավոր մեղքը, ըստ ռեժիսորի, շրջակա միջավայրի աղտոտումն է:

Բացահայտ է դառնում, որ ռեժիսոր Արանոֆսկին ջանոմ է կինոդիտողին ստիպել ընդունել իր տեսակետը: Կենդանիների սպանությունը նույնպես ենթարկվում է սուր քննադատության՝ որպես հրաժարում եդեմական օրինակելի գոյակցությունից:

Ծննդոց 6-րդ գլխում խոսվում է մարդկության այնպիսի մեղքերի մասին, ինչպիսիք են այլասերությունները, մարդկանց սրտի չար խորհուրդները, դաժանությունը միմյանց նկատմամբ: Բայց Գրքում ոչինչ ասված չէ որսը կամ հանքարդյունաբերությունը արգելելու մասին:

3. Թեիստական էվոլյուցիայի տեսարանները շատերին կմտահոգեն

Տապանի մութ խորքերում Նոյն իր ընտանիքի անդամներին պատմում է աշխարհի արարման մասին. «Սկզբում Արարիչն էր, որ արարեց լույսը»: Առայժմ ամեն բան կարգին է թվում, բայց էկրանին են հայտնվում կենդանական աշխարհի պարզագույն ներկայացուցիչների էվոլյուցիայի հետևանքով ավելի բարդ օրգանիզմների առաջացման պատկերներ:

Ֆիլմում կարծես միաժամանակ պաշտպանվում են աշխարհի և արարչագործական, և էվոլյուցիոն առաջացման տեսակետները: Սա, իհարկե, չի կարող լիովին հավանության արժանանալ ոչ արարչագործության և ոչ էլ դարվինիզմի կոմնակիցների կողմից: 

4. Անհասկանալի է շարադրված «հսկաների» պատմությունը

Ինչ-որ ընկերության ինչ-որ ձեռնարկում գրված է (և ֆիլմում էլ դա պատկերված է) որ «դիտորդները մարդկանց տեխնոլոգիաներ էին սովորեցնում, սակայն մարդիկ դրանք օգտագործում էին ի վնաս իրենց: Այդ պատճառով Աստված անիծեց հրեշտակներին և նրանց վերածեց քարե հսկաների: Այս անկյալ հրեշտակները Նոյին օգնում են կառուցել և պաշտպանել տապանը: Իսկ երբ այս խորհրդավոր էակները մեռնում են վատ տղաների հետ ճակատամարտում, նրանք ուղևորվում են դեպի երկինք»: Այսպես էլ գրված է:

Հսկաների գոյության այսպիսի բացատրությունը ընդամենը Աստվածաշնչի մի հատվածի մեկնաբանություններից մեկն է: Այն հարուստ երևակայության արդյունք է: Քրիստոնեական աստվածաբանության մեջ անկյալ հրեշտակները չեն ժառանգում Երկնքի արքայությունը, այլ ուղևորվում են բոլորովին այլ վայր:

5. Աստվածաշնչյան երկրորդական մանրամասները շատ մշուշոտ են շարադրված

«Նոյ» ֆիլմը ճշտորեն հետևում է աստվածաշնչյան հիմնական սյուժեյի շարադրանքին, սակայն երկրորդական դրվագներում ճշտությունը չի պահպանվում:

Օրինակ՝ Նոյի երեխաներից երկուսը ֆիլմում դեռահասներ են, այդ պատճառով նրանք իրենց կանանց չեն կարող բերել տապան: Փոխարենը Նոյի երրորդ որդին բացի կնոջից ունի նաև զույգ աղջիկներ: Կամ՝ Նոյի հիմնական թշնամին՝ Տուվալկանը, ներխուժում է տապան, մի քանի մողես է ուտում և փորձում է սպանել Նոյին:

Ֆիլմում առկա են որոշ մոգական առարկաներ՝ սերմեր, ըմպելիքներ, օձի կաշի: Դրանք նման են օկուլտիստական առարկաների, որոնց մասին բացասաբար է արտահայտվում Սուրբ Գիրքը:

Ֆիլմի որոշ տեսարաններում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տապանում հավաքված է կենդանիների ամբողջ գլխաքանակը, այն դեպքում եր Սուրբ Գիրքը խոսում է միայն մեկական զույգ կենդանիների մասին:

Եզրակացություն

«Նոյ» ֆիլմը Նոյի բնույթը ճշտորեն չի ներկայացնում, Նոյի ժամանակների համար չափազանցված ուշադրություն է արժանացնում բնապահպանական խնդիրները, էվոլյուցիայի սեփական տեսակետն է առաջ քաշում, հրեշտակաբանության մոտեցումներ է առաջադրում, ներկայացնում է հնարովի «աստվածասշնչյան» մանրամասներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել