Tert.am-ը գրում է.

ԵԽԽՎ լիագումար նիստում այսօր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժինեկսի տարեկան հաշվետվության ժամանակ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց է ուղղել հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված, ինչին ի պատասխան Մուժինեկսն անընդունելի է համարել գերիների, ռազմագերիների հանդեպ անմարդկայինի վերաբերմունքը։

Մասնավորապես, պատգամավորը նշել է, որ ինքը հանձնակատար Նիլս Մուժինեկսը

նախապես գրավոր հարց էր ուղղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի առնչությամբ և առ այսօր Կարմիր Խաչի ջանքերը որևէ արդյունք չեն տալիս, մինչդեռ, գերության յուրաքանչյուր օրը Ադրբեջանում Հակոբի կյանքին ուղղակի վտանգ է։

Պատգամավորը հարցրել է, թե ի՞նչ կարող է անել Վեհաժողովը և Մուժինեկսի՝ որպես մարդու իրավունքների հանձնակատար, որպեսզի Ադրբեջանը հայ զինվորին վերադարձնի հայրենիք կամ գոնե երրորդ երկիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել