2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, ինչպես մնացած թեկնածուները, այնպես էլ դաշնակցության թեկնածուն պայքարում էին` ոչ թե իշխանությունների դեմ, այլ բացարցակապես Լևոն Տեր-Պետրոսյանի... Ընտրություննրից հետո, դաշնակցության թեկնածուն նույնպես հայտարարեց, որ ընտրությունները կեղծված են և իրենք չեն ընդունում արդյունքները, սական մի քանի օր հետո, "հանկարծակի" որոշեցին ընդունել կոալիցիա կազմելու առաջարկը... այսպիսով կամա, թե ակամա ծախվեցին իշխանություններին... 1 տարի անց, իբր "Ճանապարհային քարտեզում" տեղ գտած որոշակի սխալների ուղղում պահանջելով դուրս եկան կոլիցիայից... Սակայն դա ոչ թե նրանց վերնախավի պահանջն էր, այլ նրանց հասարակ կուսակցականների, համակիրների և առաջին հերթին` Սփյուռքի... Ասյպես ասած` չէին սպասում հանրության կողմից նման արձագանք և դիմադրություն... Թեմայի սպառումից հետո, նրանց ելույթները ու ասուլիսները դարձան դասական ջուր ծեծոցի, քաղաքական ակտիվությունն էլ տեղիա ունենում ամեն տարվա Ապրիլի 24-ին և դրանով սահմանափակվում են... 2011-ի վերջից, խորհրդարանական ընտրությունների մոտեցման հետ զուգընթաց, մեղմորեն սկսեցին տեղափոխվել արմատական ընդդիմադիրի հարթություն, սկսեցին քննադատել "իշխանություններին", սակայն զերծ մնալով կոնկրետ մարդկանց ուզզված քննադատություններից... Այս երկու օրն էլ, պարզ դարձավ, որ Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում, դաշնակցությունը պաշտպանելու է ոչ թե Արցախի խորհրդարանում դաշնակցության խմբակցության անդամ, Արցախյան պատերազմի մասնակից, Արցախի ազգային հերոս, պաշտոնաթող գեներալ Վիտալի Բալասանյանին, այլ գործող նախագահ Բակո Սահակյանին....

Վերջում էլ հիշենք ... 

Գարեգին Նժդեհին -
"Դաշնակցությունն այժմ հանդիսանում է որպես մեռնող երեւույթ: Նրա գոյությունն այսուհետ անօգուտ է, անտրամաբանական, ոչ անհրաժեշտ: Նա գտնվում է հակասության մեջ ներկա ժամանակաշրջանի հետ: Նա պետք է հեռանա:
Այս գիտակցումով էլ ես հեռացա Դաշնակցությունից:"

Լեոին - 
"Դաշնակցությունը չէր գալիս ազատագրական շարժմանը նոր կերպարանք տալու, նոր ուղիներ չէր գցում ու հարթում, այլ պարզապես ուզում էր նստել հնչակյանության տեղը:"

Եղիշե Չարենցին - 
"Ձգտում եք հիմա պայքարը այդ մեծ
Ձե՛րն հայտարարել մտքերով մթին,-
Մենք չե՛նք տա սակայն այդ պսակը ձեզ,
Չի սազում նա ձեր արնոտ մռութին:
Իզո՜ւր եք ոռնում այդպես վայրահաչ
Դուք անկախության պայքարի մասին․-
Դա մե՜րն է հիմա, դա մե՛րն էր առաջ,
Որքան էլ դավով դուք բազմապիսի
Փորձեր եք արել, փորձում եք հիմա,
Ինչպես միշտ՝ ահա կրկի՛ն ու կրկի՛ն
Մեզ քշել դեպի կործանում ու մահ,
Մեզ լծել, ծախու գրաստի նման,
Թե՛ հայ, թե՛ օտար տերերի կառքին" 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել