Վարչապետի հրաժարականը պետք չէ կապել կուտակայինի լինել չլինելու, Սահմանադրական դատարանի որոշման և ոչ էլ <<հրաշալի քառյակի>> հրաշալի գործունեության հետ: Խնդիրը ավելի խորքային է, ավելին՝ նախընտրական: Պատմությունը կարծես կրկնվում է և ամեն ինչ տանում է դեպի 2018 թվականի նախագահական ընտրություններ: Վարչապետի պաշտոնն իհարկե տալիս է բոլոր հնարավորությունները նախագահական հավակնություններ ունենալու: Սակայն այլ հարց էր Տիգրան Սարգսյանը ընդունելի թեկնածու էր, թե՟ ոչ: Վստահ եմ, որ հաջորդ վարչապետը լինելու է իշխանության թեկնածուն 2018 թվականի ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել