Վարչապետի պաշտոնանկության <<հոտը>> փչեց այն ժամանակ, երբ սկսեցին ակտիվ խեղաթյուրել ՍԴ-ի որոշումը: ՍԴ-ն պարտադրել էր վերադարձնել մարդկանցից պավհած գումարները , սակայն որոշումից ժամեր անց, և հատկապես հաջորդ օրը ՀՀԿ-ն ակտիվորեն շրջանառության մեջ դրեց մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր կուտակայինի գործածության լուրը: Բոլորը տարակուսել էին , որոբհետև որևէ մեկը բան չհասկացավ ՍԴ-ը որոշման բովանդակությունից: Ես կարծում եմ, որ այս <<կոմեդիան>> խաղարկվեց միայն մեկ նպատակով.նոր վարչապետին օդից <<ֆոռա>> է տրվում, այն է` ոչ սահմանադրական ճանաչված օրենքի գործածությունը դադարեցնելու արտոնություն, հետևաբար նաև ժողովրդի համկրանքն անմիջապես ստանալու հնարավորություն: Իրականում սա նույնն է , ինչ ձեր հեռախոսը ձեր ձեռքից վերցնի Պողոսը, Պետրոսը դա հակասահմանդրական ճանաչի, իսկ Մարտիրոսը ձեր հեռախոսը ձեզ վերադարձնի: Բայց փաստն ու զավեշտն այն է, որ հեռախոսը ձեր սեփականությունն է, բայց արդյուքնում Մարտիրոսն է շահելուՃՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել