To martyr yourself to caution
Is not going to help at all
Because therell be no safety in numbers
When the Right One walks out of the door


Նստել էի պատուհանագոգին ու մտածում էիթե ինչի՞  են մարդիկ իրենց մեջ պահում ամենահասարակ ու սովորական հարցերը
Անին կանգնել էր կողքս ու նայում էր կոշիկներիսԻնքը միշտ ասում աոր դրանք գուլպաների են նմանորովհետև,  չհաշված ներքևի հատվածի սև ու կարմիր գծերը՝ լրիվ սպիտակ ենԵս նկատում էիթե ոնց ա Անին խոսում իմ հետ ու նայում կոշիկներիս Կզարմանայիեթե չհիշեիթե ոնց էի խոսում Հենրիի հետ ու նայում ԱնիինԱմեն օր ինձ հիշացնում ա դա ու մի բոլ ծիծաղումՀիմաոր սա տեսնի, էլի կծիծաղիկժպտակմտածիորեթե ես իրեն Անի եմ ներկայացնում գրառմանս մեջ ոչ թե ասենք ԳաբուզԲույոնԲուզյոնոկԲուզյանիԲուզյուել ու տենցուրեմն իրեն էլ պիտի իրա անունով կոչեմ, ոչ թե Հեմինգուեյից գրագողություն անեմ
Ու տենց Անին նայում էր կոշիկներիսորոնցից մեկը դեղնավուն զզվելի գույնով էր պատվելիսկ մյուսը ՝ փոշոտ սպիտակ էրու չէր հարցնումթե ինչի՞ ա մի կոշիկս սպիտակիսկ մյուսը՝ դեղնավուն
Ես էլ լուռ նայում էի Անիինոր գլուխը կախել ու զննում էր կոշիկներս ու փորձում հասկանալթե ինչն ինչոց ա Զգում էիոր ուզում ա հարցնիբայց չի հարցնումԾիծաղս գալիս էրորովհետև հազար ու մի բան կարելի էր մտածել դեղնավուն գույնի հետքի ձևիցբայց ձայն չէի հանումմտածում էիթող ինքը հարցնի նոր կասեմՈւ տենց Անին շարունակում էր նայելիսկ ես չէի ասումոր նկարահանումներից կոշիկներս ցեխոտվել էինմաման էն իմ չսիրած կոշիկներն էր դրելոր հագնեիոր ոտքերս չսառեին ու չհիվանդանայիիսկ ես էլի մամայից թաքուն սպիտակ կեդերս էի հագելՈրոշել էի հերոս-հերոս խաղալ ինքս իմ դեմՀետո ոտքս մցրել էի ձյան մնացորդների կողքին գոյացած ցեխաջրի մեջ ու տենց կոշիկիս մեկը կեղտոտվել էրՈւ ամբոողջ ճանապարհին ոտքս լողացել էր կոշիկի մեջ հավաքված ջրի մեջբայց չէի զգացելորովհետև մի օր առաջ նկատել էիթե ինչպես ա Հենրիի նույն ոտքի կոշիկի ծայրի մասը խոնավացելու էդ փոքր ու անիմաստ մանրուքն ինձ մոռացնել էր տվել տաքության վտանգըՀետո գնացել էի տուն ու կեդերս պահել դարակում3 բաժակ թեյ խմել ու տաք գուլպաներ հագելոր չհիվանդանամԳիշերը տաքությունս էնքան բարձր էր եղելոր մոռացել կոշիկներս լվանալու մասինառավոտյան էլ տանեցիքին չէի ասելոր էլի ինձ խելոքի տեղ եմ դրելՄաման նկատել էրոր այտերս կարմրած ենբայց ես համոզել էիոր արևից աու մաման հավատացել էր Դասի գնալուց առաջ նկատել էիոր կոշիկներիս մեկը դեղին աիսկ մյուսը՝ սպիտակբայց արդեն շատ ուշ էրու հենց էդպես էլ հագել ու եկել էի դասի

Ու մինչ Անին տեղեկանում էր կոշիկներիս վերջին նորություններիցես մտածում էիթե ինչի՞ եմ ես խուսափում ամենահասարակ հարցերից, ինչի՞ ուղղակի չեմ հարցնում՝ ո՞նց ես Մարդիկ մի տեսակ էնքան գործնական են դարձելԴասի տեղը գիտե՞սէս ինչ բանի մասին լսե՞լ եսէս մադրուն ճանաչու՞մ եսսա տեսե՞լ եսբա իմացա՞րէս մասին ի՞նչ ես մտածումկարող ա էս ինչ բանը իմանա՞ս, ինչի՞ ա սա սենցու սենց էլի գործնական հարցերՈւ գործնականը դասը կամ աշխատանքը չի մենակմարդիկ են ամեն ինչ գործնական դարձելՈր ինչ-որ մեկը գրում կամ ասում ա ՝ բարևո՞նց ես,  անպայման հետո ինչ-որ բան ա ավելացնումու լավագույն դեպքում սպասում աոր որպիսությանդ մասին հայտնես նոր շարունակի ու անցնի բուն թեմայինԷդ էնքան սխալ աէնքան անբնական ու ռոբոտացնող Ու ես զգում եմոր իմ մեջ լիքը հարցեր կանոր հեչ գործնական չենբայց շատ կարևոր են իմ համարիսկ ես չեմ բարձրաձայնում դրանք
Անին շարունակում ա նայել իմ կոշիկներինիսկ ես՝  պատուհանից դուրսԱնիին կոշիկիս վրայի բիծն ա հետաքրքրումինձ՝ հենրիի որպիսությունըԵս ու Անին լուռ ենք

Անին հայացքը բարձրացնում ա վեր ու ասում.
-Մարկոշիկդ ի՞նչ ա եղելէս ի՞նչ հետք ա
Ես ժպտում եմ ու համոզվումոր Անին ուրիշ ամյուսներին նման չիՀասկանում եմոր մարդու ուժը պարզության մեջ աՈւ մարդիկոր համոզում ենթե իրենց ոչ մեկ չի հասկանումուղղակի Սարոյան չեն կարդացել ու Անիին չեն ճանաչում

-Մարնկարի կոշիկներիդ վրատենց ուշ կկեղտոտվեն ու ավելի սիրուն կլինի
-Նկարազարդգունավոր գուլպաներ

Հետո Անին գնում ա Մարկուսի մոտ ու իրենք միասին Ուայլդի հեքիաթն են կարդումԵս նայում եմ կոշիկներիս ու մտածումթե ո՞նց ա ինքը հիմաախր ձայնը մի քիչ կտրված էրվատառողջ էրՏեսնես հիմա ո՞նց ա իրեն զգում...

Can you see your days blighted by darkness?
Is it true you beat your fists on the floor?
Stuck in a world of isolation
While the ivy grows over the door.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել