Չորս մոմեր այրվում էին դանդաղ: Լռություն էր, և լսվում էր նրանց զրույցը: Առաջինն ասաց. «Ես խաղաղությունն եմ, մարդիկ չեն հասցնում ինձ պահել, կհանգչեմ»: Ասաց և թուլացրեց կրակը ու մարեց: Երկրորդն ասաց. «Ես հավատն եմ, ավելորդ եմ, մարդիկ չեն ուզում իմանալ իմ մասին, իմաստ չունի վառված մնալ»: Երբ ավարտեց խոսքը, փչեց թույլ զեփյուռը և հանգցրեց նրան: Երրորդ մոմն արտահայտվեց տխուր. «Ես սերն եմ: Էլ ուժ չունեմ, մարդիկ չեն հավատում իմ կարևորությանը. մոռանում են նույնիսկ իրենց սիրելիներին»: Ասաց և անմիջապես հանգավ: Այդ պահին ներս մտավ մի երեխա, տեսավ երեք մոմերը հանգած: «Ի՞նչ է սա, դուք պետք է մինչև վերջ վառվեք»,- ասաց ու սկսեց լացել: Այդ ժամանակ խոսեց չորրորդ մոմը. «Քանի դեռ ես կրակ ունեմ, կվառենք մյուս մոմերը: Ես հույսն եմ: Եվ փայլող աչքերով երեխան հույսի մոմով վառեց մյուսները: Թող ձեր հույսը երբեք չմարի, և մշտապես վառեք խաղախության, հավատի, սիրո մոմերը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել