Վերջին օրերին սոց. կայքերում ակտիվորեն քննարկվում և տարածվում են Քեսաբում տեղի ունեցող դեպքերը, թեման հիմնականում քննարկվում է Facebook, Instagram, Twitter սոց․ կայքերում: Facebook-ում բացվել են 70-ից ավել էջեր, որոնցից 10-ը ավելի ակտիվ են, էջերի գերակշիռ մասը կրում են Save Kessab անվանումը, Faceook-յան հայ օգտատերերը իրենց բողոքը և պահանջը արտահայտում են գլխավոր նկարի միջոցով (Proifle picture)՝ տարածելով գրառումներ ի պաշտպանություն Քեսաբի, կամ տարածելով նորությունները, որոնք հաճախ սխալ կամ կեղծ ինֆորմացիա են պարունակում: Instagram-ում և Twitter-ում «բնակվող» օգտատերերը իրենց բողոքն ու պահանջը արտահայտում են նկարների և Քեսաբը փրկելու, Քեսաբի մասին նորությունները post-ելու միջոցով՝ օգտագործելով Hashtag-եր, հիմնական Hashtag-ը #SaveKessab-ն է, երկորդ տեղում է #Kessab-ը: Օգտագործվում է նաև #Genocide-ը, շատ քիչ դեպքերում զուգահեռ նաև օգտագործվում է #ArmenianGenocide #ArmenianGenocide2014 #Armenian #Syria Hushtag-երը: Գլխավոր Hushtag #SaveKessab-ը մոտ 40 ժամերի ընթացքում 4000 post-ից հասել է մոտավորապես 19․000 post-ի, facebook-յան էջերը 40 ժամերի ընթացքում, ընդհանուր քանակությամբ, ձեռք են բերել մոտավորապես 100.000 like:

Նախաձեռնությունը թափ է հավաքել Instagram-ումորտեղ մարտի 29-ինհիմնականում ռուսաստանաբնակ հայ երիտասարդները սկսեցին ակտիվ գործունեություն ծավալելև մարտի 30-ին այդ շարժումը հայտնվեց հայաստանաբնակ հայերի շրջանում և տեղափոխվեց facebook:

Շարժումը հանդես է գալիս իր «ոճով»գույնը կարմիրն էիսկ հիմնական Hashtag-ը #SaveKessab:

Twitter-ում տարածումները և քննարկումները, ավելի ադեկվատ են, պահանջները հասանելի, իսկ ինֆորմացիան ավելի մոտ իրականությանը:
Համեմատած մյուս սոցիալական կայքերի՝ այստեղ հայաստանցի հայերի կողմից քննարկումներ և տարածումները ավելի քիչ են, հիմնականում արտասահմանում բնակվող հայերի և արտասահմանցիներն են կատարում քննարկումներ և տարածումներ: Այս սոց. կայքը մեր ձայնը ավելի լսելի է դարձնում միջազգային հանրությանը իր ալգորիթմի շնորհիվ:

Youtube-ում նույնպես տեղադրվում են հոլովակներ, այս թեմայով հոլովակների քանակը չի գերազանցում 50-ը, դիտումները համարյա բոլոր դեպքերում չեն գերազանցում 1000-ը, հազվագյուտ դեպքերում դրանք ընկած են 4000-5000 դիտումի սահմանում, և ինձ հանդիպած մեկ հոլովակ է, որ ունի 18000-ից ավելի դիտում՝ Kessab-ի դեպքերին վերաբերվող հոլովակներից ամենահինը, ունի մեկ շաբաթյա պատմություն: Հոլովակներ տեղադրվում են նաև facebook սոց․ կայքում: Շատ քիչ հոլովակներ են, որոնցով կարող ենք տեսնել և կարծիք կազմել դեպքերի մասին:

Պետք է նշեմոր YouTube-ում հիմնականում տեղադրվում են հոլովակներ որոնք ունեն ավելի հին և այլ պատմությունդրանք նկարված են Սիրիայի տարբեր քաղաքներումև տարբեր ժամանակներև այժմ տարածվում է Քեսաբի և հայերի ցեղասպանության անվան տակբայց եկեք հաշվի առնենքոր ոչ մի հայ չի սպանվել և չի կոտորվելգրոհայինների հարձակումից հետո մերոնք տեղափոխվել են հարևան Լաթաքիա: Հայերի պաշտպանությանը առաջին հերթին ձեռնամուխ են եղել տեղի տղաները՝ իրենց տների զենքերովև որոշ ժամանակ անց նրանց միացել են կառավարական զորքերը:

Քեսաբի թեմայով հիմնական search-երը լինում են google-ի միջոցով, որը հայելի է հանդիսանում ընդհանուր ակտվիվության համար. Kessab բառով փնտրումները գրանցվել են մարտի 22-ից, ակտիվություն գրանցվել է մարտի 29-ին և 30-ին, եթե փնտրումները հաշվենք 100-բալանոց համակարգով, ապա կարելի է ասել, որ մարտի 22-ին Kessap-ը փնտրվել է և գրանցել 1 բալ, ամսի 23-ին այդ թիվը չի աճել, մարտի 24-ին այդ թիվը եղել է 2, մարտի 25, 26, 27-ին այդ թիվը չի գերազանցել 3 բալը, մարտի 28-ին աճել է 9 բալ, իսկ 29-ին, երբ սոց․ կայքերում ակտիվանում էր քննարկումները ու տարածումների քանակը, այդ թիվը դարձավ 26, երեկվա փնտրումները դեռ հասանելի չեն, բայց կարող եմ ասել, որ թիվը կլինի 50 բալին մոտ թիվ:

Armenian Genocide բառը մարտի 22-ին փնտրվել է 100 առավելագույնից 2 բալով, մարտի 27, 28-ին այդ թիվը կազմել է առավելագույնը 5 բալ, իսկ մարտի 29-ին անկում է ապրել 4 բալ, մարտի 30-ի տվյալները դեռ հասանելի չեն, բայց, կարծում եմ՝ թիվը աճել է մինչև 7 բալ: Այս օրերին Syria բառը փնտրվել է ակտիվ կերպով, որը սովորական երևույթ է, և կապ ունի ոչ միայն Քեսաբի, այլ իր ողջ տարածքում տեղի ունեցող դեպքերի և գործողություններ հետ, մարտի 22-ին 100 բալից գրանցվել է 76 բալ, մարտի 29-ին կտրուկ աճ է գրանցվել՝ հասնելով 97 բալի, այնուհետև կրկին անկում է գրանցվել, մարտի 29-ին այդ թիվը եղել է 79 բալ: Armenia բառը մարտի 22-ին գրանցել է 51 բալ, այնուհետև անկում է ապրել մինչև մարտի 24՝ գրանցելով 47 բալ, մարտի 25-ին և 26-ին այդ թվերը աճել են, կազմել են համապատասխանաբար 55 և 57բալ:

Instagram-յան և Twitter-յան իրենց էջերում Քեսաբի դեպքերին անդրադարձել են բազմաթիվ հայտնիներ, այդ թվում Քիմ Քարդաշյանը՝ իր twitter-յան էջում, ռեպեր The Game-ը՝ իր instagram-յան էջում, թուրք ֆուտբոլիստ Նուռի Շահինը՝ իր Instagram-յան էջում, հայ հայտնիներից որոշները նույնպես անրադարձել են թեմային. արձանգանքել է Aram MP3-ին, Emmy-ին, Սիրուշոն և այլ հայտնիներ:
Ակտիվ տարածվող նյութերից մեկը այն է, որ խնդրում են պետիցիա ստորագրել, որ ԱՄՆ պետդեպը արձագանքի Քեսաբում տեղի ունեցող դեպքերին: Մարտի 30-ին ժամը 10:00-ին ստորագրել էր 3000 մարդ, և 27 ժամ անց՝ մարտի 31-ին ստորագրել է ոչ ավել 10.500 մարդ: Սոցիալական կայքերում նման ակտիվության դեպքում սա բավականին ցածր ցուցանիշ է: Նաև կա կարծիք, որ սոցիալական կայքերում ակտիվության շնորհիվ մենք կարող ենք Քեսաբում տեղի ունեցով դեպքերը հասանելի դարձնել համայն աշխարհին, բայց հայերի կողմից հիմնական գործունեությունները կատարվում են facebook-ի միջոցով, իսկ facebook-յան ալգորիթմը մշակված է այնպես, որ մենք չենք կարող այն հասցնել ողջ աշխարհին և նպատակին հասնելու համար պետք է օգտագործենք Instagram և Twitter սոց․ կայքերը, օգտագործելով համապատասխան Hashtag-եր և տարածելով ստույգ և ադեկվատ ինֆորմացիա, պետք չէ նմանվել թուրքին՝ սպանելու, ոչնչացնելու և նմանատիպ կոչերով հանդես գալով:
Սոց․ կայքերում նաև բազմաթիվ #SaveKessab նախաձեռնությունը քննադատվում է շատերի կողմից, որի պատճառներից մեկը տարածվող ապատեղեկատվությունն է:


Պատրաստեց Պապիկյան Տարոնը (Social Media մասնագետ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել