ՄԱԿ-ի վեհաժողովում «Ուկրաինայի տարածքային ամբողջականություն»  բանաձևի քվեարկության վերաբերյալ՝

Եթե Վլադիմիր Պուտինը որոշի․

1․ Որ նախկին Ալեքսանդրապոլ քաղաքը հիմնադրված է Ռուսաստանի կայսրության կողմից.

2․ Որ ներկա Գյումրի քաղաքի բնակիչների զգալի մասը ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և նրանց իրավունքները վտանգի տակ են։

Ուստի հանձնարարի․

1. 102 ռազմական բազայի հրամանատարին վերահսկողության տակ վերցնել Շիրակի մարզը.

2. Տեղական քրեական հեղինակություններից ինչ-որ մեկին նշանակել նորահռչակ Շիրակի հանրապետության վարչապետ.

3. Երկու շաբաթվա ընթացքում «Շիրակի Հանրապետությունում» անցկացնել Ռուսաստանին միանալու հանրաքվե։

Արդյունքում կարող ենք վստահ լինել, որ

1. ՄԱԿ-ի անդամ պետություններից առնվազը 100-ը հանդես կգան կոչով՝ անտեսել այդ «հանրաքվեի» արդյունքները.

2. Առնավազն 11 պետություն հանդես կգան այդ հանրաքվեի արդյունքների ճանաչման հայտարարությամբ:

Ես անձամբ համարելու եմ, որ նման կարգի քաղաքական գործընթաց իրենից ներկայացնում է ոչ թե ժողովրդի ինքնորոշում, այլ դրա իմիտացիա։ Բնական է, որ Ղրիմում տեղի ունեցածը որևէ կերպ չի առընչվում ԼՂՀ 1991թ․ սեպտեմբերի 2-ին հռչակման և 1992թ․ հունվարի 6-ին անկախության հայտարարման քաղաքական գործընթացի հետ։ Ավելին, համարում եմ, որ Սերժ Սարգսյանի՝ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումը վտանգել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել