Հայաստանում արտագաղթի գլխավոր պատճառը ոչ թե սոցիալ˗տնտեսական պայմանների անբավարարությունն ու կենսական պայմանների բացակայությունն է, այլ սոցիալականացման խնդիրն ու դպրոց˗հասարակություն կամուրջի ավերվածությունը. սովորական գյուղական կամ միջին քաղաքային ընտանիքի զավակը դպրոց է գնում, որտեղ միակ բանը, որ հասկանում է, դա այն է, որ «լավ տղեն» պետք է դասերից փախնի, պատերի տակ ծխի ու կռիվներ անի, իսկ ծնողն ու դպրոցը կա́մ ոչինչ չեն կարողանում անել, կա́մ ուղղակի հարկ չեն համարումի ինչ˗որ բան անել: Հետո այդ տղան մեծանում է, գնում է բանակ, ծառայում է դիրքերում, ու քանի որ նրա գլխում արդեն առկա է միջին կարգի թերզարգացած ուղեղ, ապա ծառայությունից հասկանում է 2 բան` որ սպան զինվորի թշնամին է և «ինչու ինքը պետք է ծառայի ղարաբաղցու համար»..
զորացրվելուց հետո այդ երիտասարդը սկսում է թրև գալ իր բնակավայրի փողոցներում ու հասկանում է ևս մեկ բան` որ ինքը բացարձակապես ոչինչ չի կարող անել,սակայն նրան թվում է, որ «Երկիրը երկիր չի»: Եվ այստեղ`աայ քեզ հրաաշք!!! Նա հասկանում է, որ պետք է գնալ ռուսաստան ասֆալտ գցելու: Տարիներ անց նա հետ է վերադառնում հայրենի բնակավայր, մի հալալ կաթնակեր աղջիկ է գտնում, ամուսնանում է և նորից հետ գնում խոպան`այդ ընթացքում վաղեմի ծանոթներին հորդորելով գնալ էստեղից, քանի որ «..ստեղ ինչ կա, կյանքն ընդեղա...»
Ինչ եմ ուզում ասել` մեր դժբախտությունը մեր հասարակության ամենաառաջնային մակարդակների`ընտանիքի ու դպրոցի թերարժեքության մեջ է: Ի՞նչ կարող է անել երիտասարդը, երբ նա գործնականում ոչնչի ընդունակ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել