Ընդհանրապես թուրքական արտաքին քաղաքականության պրակտիկայում հայ բնակչությունը կամ ընդհանրապես հայերը միշտ էլ դիտվել են որպես «անվստահելի տարր»... Բավական է հիշել սուլթան Աբդուլ Համիդի քաղաքական կուրսը, որի նպատակը արևմտահայությանը իր հողերից վտարելն էր, քանի որ նրանք քրիստոնյա ազգ էին, որոնք, ըստ թուրք սուլթանի տրամաբանության «անհավատ էին և անվստահելի տարր», ինչի պատճառով էլ տեղի ունեցան 1896 թվականի կոտորածները, հենց նույն Քեսաբի 1909 թվակաին տեղահանությունը և կոտորածը... 
Նույնիսկ երիտթուրքերը, որոնք իշխանության գալով խոստացան բարեփոխումներ իրականացնել Թուրքիայում, կրին ներքուստ համոզված էին, որ պետք է հայերին կոտորել և վտարել, ինչն էլ իրականացրին 1915 թվականին... Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նույնպես թուրքական կողմը սպասում էր գերմանացիների հաղթանակին, պատրաստ էր իրականացնել 1915 թվականի շարունակությունը և այդ նպատակով ժամանակին թուրքական Կոնյա քաղաքում նույնիսկ համակենտրոնացման ճամբար էր հիմնվել... Քեսաբի պարագայում ևս պատմությունը կրկնվեց... Թուրքական կողմը, դեռ ամբողջովին Սիրիա չներխուժած, արդեն վարում է հայերին իր ճանապարհից վտարելու քաղաքականություն... Պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ թուրքական կողմը արտաքուստ ժպտում և փորձում է բարի կամեցող երևալ, ներքուստ միշտ էլ մնացել է նույն այն նվաճողը, որը ոչնչացնում և վտարում է իր ճանապարհին կանգնած ամեն բան, ինչը կխանգարի իրեն` իրականացնելու իր նպատակները... Ինչքան էլ Թուրքիայի ղեկավարությունը փորձում է պնդել, թե իրենք պատաստ են Հայաստանի հետ նորմալ հարաբերություն ստեղծել, այնուհանդերձ իրենք իսկ խոչընդոտներ են ստեղծում` այդ հարաբերությունների կայացման համար` փորձելով շահարկել Լեռնային Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության հիմնախնդիրը... Հարձակում իրականացնելով Քեսաբի վրա` թուրքական կողմը ուներ հստակ նպատակ` Սիրիա հնարավոր ներխուժման դեպքում չհանդիպել «անցանկալի տարր» հանդիսացող հայերի... 
Բայց միևնույն ժամանակ հենց թուրքական կողմը հայտնվեց զավեշտալի իրավիճակում, երբ ի հայտ եկավ նրանց ղեկավարության գաղտնի ժողովի ձայնագրությունը, և որտեղ բացահայտվեցին նրանց գաղտնի նպատակները` Սիրիայի հետ կապված... Հետևաբար պատմությունը մեզ սովորեցնում է լինել զգոն և թուրքական կողմի հետ որևէ հարաբերության դեպքում մշտապես լինել ուշադիր` ի նկատի ունենալով, որ թուրքական և ադրբեջանական կողմերը միշտ էլ կեղծավորաբար արտաքուստ սիրալիր են, բայց ներքուստ ոչ այնքան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել