Հիմա բոլորը կասեն, թե բա էլի սկսեց բողոքի գիրքը բացել, բա այ ասած Շամշյանի, ժողովուրդ ջան, ոնց չբողոքեմ, եթե բողոքս վերաբերում ա էն աղջիկների զգացմունքների հետ խաղացող ոչ տղա կոչվող բաբնիկ (կնամոլ) տղաներին, ճիշտ ա, զոռով եմ տղա անվանում, բայց դե ինչ արած: Ես չեմ ասում, որ չպետք է աղջկան կամ կնոջը սիրել, ես ասում եմ, որ պետք չի խաղալ նրանց զգացմունքների հետ: Էն թերի զարգացած ՕդնոԳլազնիկյան «Պաչիկ» խաղի սիրահար սիրահարվածները համարյա ամեն օր աղջկա որսով են տարված, կամ հենց ես մեր Ֆեյսբուքի պարապ-սարափները, որ առանց նկարի աղջկա պրոֆիլին են գրում ու սկսում են իրանց անկապ ուղեղի պես մի հատ անկապ նամակ գրել, օրինակ՝ «Դուք շատ գեղեցիկ աչքեր ունեք», տո այ մորաքույր Վանգա, դու ինչ գիտես, թե էտ աղջկա աչքերը ինչ ձևի են, կարող ա էտ մեր քուրը շաշա կամ սկի քուր էլ չի, կարող ա մի հատ գոմիկի պրոֆիլա ու ընգած տղա ա կպցնում: Ժողովուրդ ջան, ասեմ, որ տենց դեպքեր քիչ չեն պատահում: Վերջերս գոմիկ դառնալը դարձել ա մոդա, ես չեմ հասկանում ուղղակի դրա իմաստը, հա, լավ, ի ծնե ասած ռուս ազգի «где то понятно», էլի չեմ ընդունում, բայց ցավալին էնա, որ ախր կան նենց բեմուրազներ, որոնք մուրազները կտրված կամ փողի համար են գոմիկ դառնում, կամ ամենավատն էնա, որ հաճույքի համար: Ես էտ հաճույք բառը մի այլ ձևով էլ կբնութագրեի, ուղղակի հոդվածս հաստատ կնմանվի Մոզամբիկի անկախությանը, այսինքն՝ ոչ մեկին չի հետաքրքրի: Վայ, մոռացա էն շոպլիկ-բաբնիկներին անդրադառնամ, բա էն, որ գնում են կաֆե կամ ռեստորան, ու աղջկա հաշվին են սկսում իրանց ստամոքսները լիցքավորել, բա դե արի ու մի ասա՝ բա այ համբալներ, էտ ոնց ա էտ հացը ձեր բուկը գնում, ախր խոսքս չի վերաբերում է բոլորին, խոսքս վերաբերում ա էն բաբնիկներին, որոնք շոպլիկավարի հարիֆ հարուստ աղջիկ են կպցնում, ու էս մեր հարիֆին էլ սկսում ա սրան պահելը, ծո քիչ է մնում՝ սրան կուրծք տա: Ապ ջան, դու ավելի լավ ա գնա աշխատի ու ուզում ես լևի գնա, ուզում ես պռավի գնա, բայց մենակ տենց բաներ մի արա, կտոր մը տղա եղեք, տղա: Բա են թիթեռնիկները, որ ցերեկը հեզ են, Աստծու գառ, բայց իրիգուները լավ էլ 90-60-90 թիթեռնիկ են՝ չնայած ես չոբան տղերքի համար կապ չունի 90-60-90, թե 45-70-45, կարևորը որ «տա», ախպեր ջան, իսկ ով էլ չի տալիս, վայ, սկսում են՝ կամ էսի սիրած ունի, կամ ընկեր ունի, կամ ամեն մեկին չի տալիս, կամ էլ չգիտեմ՝ ինչ զիբիլ բաներ են խոսում: Սրանց մտքներով չի անցնում, որ էտ աղջիկները իսկական տնե, հեզ ու խոնարհ օրիգինալ աղջիկներ են, ոչ թե էտ ձեր չինական ադնառազվիների պես, որ մի անգամ օգտագործում ես ու հոգնում: Վերջում էլ ևս մեկ անգամ նշեմ, որ գրածս ոչ բոլորին էր վերաբերում, ես մեր գլոբուսի վրա նենց մարդիկ կան, որոնց հետ «ա՜խ» ես անում շփվես, ու ասեմ նաև, որ ամենաթերի մարդը ես եմ, անթերի մարդ չկա, ուղղակի եկեք օգնենք որևե մեկին փոխել իր կյանքը, ոչ թե րոպեն մեկ Օդնոգլազզնիկի ստատուսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել