Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ո´չ թե հարց ուներ, այլ՝ հորդոր։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նա նշեց, որ նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում:

«Սա հարց չէ, այլ՝ կոռեկտության հորդոր. հորդորում ենք բացատրական աշխատանք տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում՝ խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որպեսզի նրանք շատ ավելի զուսպ լինեն, ինքնակայանան, և եթե ուզում են ինքնակայանալ, դա կատարեն այլ ձևաչափի մեջ: Եթե այս ձևաչափի գործունեությունը շարունակվի, մեր կողմից լինելու են շատ ավելի կտրուկ պատասխաններ»,-դժգոհեց ԲՀԿ պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԲՀԿ-ի մենաշնորհների դեմ քննադատությանը, թե՝ «որոշակի ագահ մասնավոր» անձինք 6-8 մլն դոլար փող են աշխատում Կառավարության սահմանած խաղի կանոնների պատճառով, նշել էր, թե նման մեկ օրինակ ինքը գիտի, և դա գործող երևանյան միակ խաղատունն է՝ նկատի ունենալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրիլա» խաղատունը։

Պատգամավորի հորդորին արձագանեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով նկատեց, թե ցանկացած մարդ ունի արժանապատվություն, ու դրանից կարող են խոսել մարդիկ, ովքեր ունեն արժանիքներ և պատիվ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել