Բաց նամակ ազգությամբ ՀԱՅ մարդկանց
Ես պատրաստ եմ կատարել ռազմական, մտավոր ու պարզապես մարդասիրական իմ առաքելությունը Քեսաբի հայությանը աջակցելու համար: Չի կարող լինել ավելի կարևոր բան, քան այդ մարդկանց կողքին լինելը և կարծում եմ նրանց հետ այնտեղ կռվելու և ինչու չէ պարզապես նրանց կողքին գտնվելու պատրավորությունը պետք է ունենա ցանկացած ՀԱՅ մարդ:
Առաջարկում եմ ստեղծել մարդասիրական մի խումբ ու մեր աջակցությունը ցուցաբերել այս գործում:
Կրկին անգամ կրկնում եմ, որ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում այնտեղ տեղափոխվելու և ցանկացած գործողություն կատարելու: Եթե կգտնվեմ շահագրգիռ կողմեր, խնդրում եմ արձագանքեն:
Ոչ միայն հիմա է եկել ժամանակը, այլ այն արդեն անցել է վաղուց ու վաղուց ժամանակն է, որպեսզի մի կտոր հացի խնդրից բացի մտածենք աշխարհում ապրող մյուս հայերի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել