Tert.am-ը գրում է.

«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 62 կողմ և 42 դեմ քվեարկությամբ։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջման ընթացքում իրենք քննարկեցին խմբակցությունների ղեկավարների հետ և տեսան, որ խնդիրներ կան։ «Առաջին ընթերցումից հետո կանդրադառնանք, ու եթե հարկ լինի լսումներ կկազմակերպենք»,- ասաց նա:

Մինչ քվեարկությունը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք, թե իրենց հաջողվեց համոզել, որ օրինագիծը հակասահմանադրական է, պատասխանեց, թե կերևա ԱԺ նախագահի դիրքորոշումից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել