Tert.am-ը գրում է.

Քննիչները սկսել են ուսումնասիրել այն վարկածը, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն ըստ վերջին տվյալների կործանվել է Հնդկական օվկիանոսում, կարող էր միտումնավոր խորտակված լիներ ինչ-որ մեկի կողմից։

Ինչպես նշում է Взгляд-ը, այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով միջադեպի հետաքննությանը մասնակցող աղբյուրներին։ Վերջիններիս խոսքերով՝ ո՛չ հրդեհը, ո՛չ կառավարման համակարգերի անսարքությունը չէր կարող վթարի պատճառ դառնալ։

«Տեղի ունեցածն ինքնաթիռի վրա գտնվող մարդկանցից մեկի միտումնավոր գործողությունների հետևանք է»,-հայտնել է աղբյուրը։ Այնուհանդերձ քննիչները դեռևս չգիտեն, թե ինչը կարող էր լինել նման գործողությունների դրդապատճառ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել