Tert.am-ը գրում է.
Քննիչները սկսել են ուսումնասիրել այն վարկածը, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որն ըստ վերջին տվյալների կործանվել է Հնդկական օվկիանոսում, կարող էր միտումնավոր խորտակված լիներ ինչ-որ մեկի կողմից։
Ինչպես նշում է Взгляд-ը, այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով միջադեպի հետաքննությանը մասնակցող աղբյուրներին։ Վերջիններիս խոսքերով՝ ո՛չ հրդեհը, ո՛չ կառավարման համակարգերի անսարքությունը չէր կարող վթարի պատճառ դառնալ։
«Տեղի ունեցածն ինքնաթիռի վրա գտնվող մարդկանցից մեկի միտումնավոր գործողությունների հետևանք է»,-հայտնել է աղբյուրը։ Այնուհանդերձ քննիչները դեռևս չգիտեն, թե ինչը կարող էր լինել նման գործողությունների դրդապատճառ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ