Ուղիղ 15 տարի առաջ այս օրը մեր արևմտամետ լիբերալների կողմից այդքան սիրված ՍՄՆ-ն ու «մարդկային կյանքը բացարձակ արժեք է» քարոզող ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի համապատասխան որոշման, սկսեցին ռմբահարել սուվերեն ու այժմ որպես այդպիսին գոյություն չունեցող Հարավսլավիան:

Երկու ամսից ավել տևած ռմբակոծությունների արդյունքում զոհվեցին հազարավոր մարդիկ՝ առավելապես խաղաղ բնակիչներ, իսկ զոհվածներից ամեն երրորդը երեխա էր: Մարդու իրավունքների պաշտպանիստները ոչ միայն ռմբահարում էին ստրատեգիական օբյեկտներ ու կարևոր ռազմա-տնտեսական համալիրներ, այլև արդեն ապացուցվել է, որ կասսետային ռումբեր էին կիրառում բնակավայրերի վրա, ինչպես նաև լայնորեն օգտագործում էն հարստահարված ուրանից մարտագլխիկներով ռումբեր ու հրթիռներ:

Արդյունքում, ոտնահարելոով բոլոր հնարավոր ու անհնար միջազգային նորմերն ու իրավունքները, բռնաբարելով սերբ ժողովրդին, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պոկեցին հարավային սլավների բնօրրան համարվող Կոսովոն ու հանձնեցին այն թրքոտ մուսուլման ալբանացիներին...

Ասածս ի՞նչ ա: Նախ, թքած ունեմ, թե նույն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ինչ ամոթանքներ են տալիս ու ինչ ափսոսանքներ են հայտնում Ղրիմի անեքսիայի առնչությամբ, որովհետև նախ իրենց արածն ավելի վատ էր (ալբանացիները բնիկներ չէին, ոչ մի հանրաքվե չկար, և այլն), հետո էլ Ղրիմի անեքսացման ժամանակ ոչ մի ռումբ չնետվեց, ոչ մի երեխա չսպանվեց:

Հետո ուզում եմ մեր անամոթաբար Արևմուտքի տակ փռվել պատրաստ որոշ արևմտամետներին հիշեցնեմ, որ այս ողջ ընթացքում չեմ լսել, որ իրենց լիբերալ հորջորջող եվրոինտեգրաստներից գոնե մեկը բոյկոտի, մեղադրի ու քֆրտի ԱՄՆ-ին ու ԵՄ-ին նույն Հարավսլավիայի համար, ու դրա համար ինձ համար ծիծաղելի են ձեր միակողմանի մոտեցումներն ու ոչ մի փաստացի հիմք չունեցող վայրահաչոցը՝ Ղրիմի հարցի առնչությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել