Ուկրաինայի դեպքերից հետո շրջանառվեցին լուրեր կապված Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության, և դրա հետևանքով Ջավախքում իբր անջատողական շարժում սկսվելու հետ: Այս թեմայով Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը ևս արտահայտեց իր տեսակետը, հայտարարելով, որ Ջավախքում անջատողական դրսևորումներ չկա և չի կանխատեսում, բայց Ջավախքում թուրքական զորքի հայտնվելու դեպքում կարող է լինել ընդվզում: Սակայն վրացական որոշ ուժեր, այնուամենայնիվ, հայտնվեցին դեպրեսիվ վիճակում, ազգությամբ իբր թե հայ ոմն էլիբեկովի շուրթերով սկսեցին մեղադրել անջատողականություն քարոզելու մեջ՝ ձեռքի հետ էլ տարածելով ստահոդ լուրեր apsny.ge կայքի միջոցով: Ինչ է ստացվում. իրենց տրամաբանությամբ ով, որտեղ, ինչու, երբ ընդվզում է, ուրեմն սեպարատիստ է: Շիրակ Թորոսյանի` հայտարարության տեսքով արված ևս մեկ հավաստիացումն այն մասին, որն ուղարկվել է նաև վերոնշյալ կայքին, որ անջատողականություն չկա և չի կանխատեսում, մնաց անարձագանք այդ կայքի կողմից: Փաստորեն, բոլոր տեսակի հավաստիացումներն անջատողականության և դրա հիմքերի բացակայության մասին ձեռնտու չեն համապատասխան մարմիններին: Ձեռնտու չեն, որովհետև Վրաստանի անվտանգության մարմինները, որոնք Ջավախքի հանդեպ դեռևս փորձում են վարել Սաակաշվիլու որդեգրած քաղաքականությունը, միտված են «պայքարելու» իրենց իսկ կողմից հորինված անջատողականության դեմ , որպեսզի ջավախքցիների գլխին պահած դամոկլյան սուրը միշտ արդարացված և հիմնավորված լինի, թե` տեսեք-տեսեք, սեպարատիզմի դեմ ենք պայքարում: Չի բացառվում` հետագայում սկսեն նաև պայքարել ահաբեկության դեմ: Ահա սա է հիմնական մոտիվացիան: Միչև երբ ու ինչքան….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել