քո խնդիրը ինձ փողոցներում փնտրելն ա,
քեզ ո՞վ ա ասել,որ մենակ դու ես գիշերները տանիք բարձրանում:
քո խնդիրը ինձ ուրիիշի մեջ փնտրելն ա,
կամ ինձ իմ մեջ չտեսնելն ու  ներս չնայելը:
քո խնդիրը մարտին հաստ բլուզ հագնելն ա,
իսկ դեկտեմբերին շարֆ չկապելը:
քո խնդիրը հասկանալն ու ցույց չտալն ա,
քո խնդիրը ձեր տան բակն ա,
քո խնդիրը քեզ հանգստացնելու համար մյուսներին չանհանգստացնելը,բայց արհամարհելն ա,ծաղրելը հետո վատ զգալն ու դեպրեսվելը,
քո խնդիրը քեզ թաղելն ա` մարդկանց բթության ու տխմարիզմի մեջ,
քո խնդիրը քամու մենակությունից հոգնած սրա նրա սոսնձին ձգտելն ու թեկուզ ժամանակավորապես կպնելն ա,
քո խնդիրը քո դեպրեսներն են,քո խճճված ներսն ու մտքերը,քո ռեալն ու երևակայությունը,քո աշխարհը,քո լռությունը,քո չեղած դուն,ու դրա տակ թաքնվածը,
 ու...
քո խնդիրը ,իմ խնդիրը,դու ես իմ խնդիրը,
ու ես իմ խնդիրներից չեմ խուսափում:
Իմ խնդիրը խնդրիս ու խնդիրներս  սիրելն ա`
լուծումների մասին մոռանալու չափ շատ~

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել