Նորաստեղծ կալիֆորնիական Everdream Pictures ընկերությունը ընդամենը 1500 ԱՄՆ դոլար բյուջեյով նկարահանել է մի գովազդային հոլովակ՝ Tesla էլեկտրոմոբիլի մասին: 

Սյուժեի հիմքում երազող ու պատկերացնող երեխան է, ով խաղում է «ապագայի» տեխնոլոգիաներով, ռոբոտներով ու հայտնվելով ավտոտնակում, մեքենայի ղեկին է նստում, որը վերածվում է տիեզերանավի:  Պատահաբար ավտոտնակի դիմաց հայտվում է հայրը ու սյուժեից թվում է, որ ավարտվեցին երեխայի «տիեզերական թռիչքները», սակայն…հայրը շարունակում է երեխայի խաղը:

Իրականում այս գովազդը այնքան էլ դիտարժան ու հետաքրքիր չէր լինի, եթե մի փաստ…սա Tesla ընկերության կողմից պատրաստված գովազդ չէ: Սա սիրողական մակարդակի սփոթ է, որը նույնիսկ չի էլ ցուցադրվում TV-ով: Սակայն առաջին օրը հենց համացանցում հայտնի դարձավ շնորհիվ հենց Tesla ընկերության հիմնադիր տնօրեն՝ Էլոն Մասքի: Մասքը ոգևորեց տղաներին և առաջարկեց պայմանագիր իրենց հետագա գովազդային արշավներին մասնակցություն ունենալու համար: Վատ չէ:)

Ի դեպ, Tesla Motors-ի պաշտոնական twitter էջը նույնպես հրապարակել է գովազդը:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել