Հանճարներ ծնվում են 100 տարին մեկ անգամ:
-Ճապոնական ասացվածք

Օժտվածության խնդիրը միշտ էլ հետաքրքրել է մարդկությանը տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր բնագավառի մասնագետներին: Չնայած դրան, հետազոտական աշխատանքները սկսվել են շատ ուշ: Հասարակության մեջ օժտվածության ֆենոմենը պատված է եղել առեղծվածային քողով, քանի որ այն հաճախ զուգակցվել է անբացատրելի երևույթներով: Նրանց կամ կախարդ են անվանել, կամ խելագար:
Հետաքրքրական են նաև սոցիոլոգիական տվյալները՝ համաձայն որոնց, օժտված մարդիկ կազմում եմ բնակչության 2.5%-ից 20%-ը: Նշենք նաև, որ ըստ համաշխարհային առողջապահական տվյալների, այն երևույթները, որոնք չեն հանդիպում բնակչության մեծամասնության մոտ, համարվում են շեղում նորմայից:
Օժտվածության խնդրի գիտական հետազոտությունները, ինչպես նաև հայտնի և օժտված մարդկանց կենսագրության հետազոտությունները ցույց են տվել, որ օժտվածության երևույթը կարող է զուգակցվել շնորհաշատ մարդկանց տարօրինակությունների, հիվանդագին արարքների և իրական կյանքից հոգեբանական օտարացվածության հետ:
Օժտված երեխաների մոտ հատկապես նկատվում են հետևյալ դրսևորումները` ընդունակությունների գերզարգացում մոտորային (շարժողական), խոսքային և այլ ֆունկցիաների հաշվին: Այս երևույքը կոչվում է «անհամաչափ (դիսսինխրոն) զարգացում»:
Դիսսինխրոն զարգացումը տարածված երևույթ է օժտված երեխաների մոտ և մանկական տարիքում դրանով տառապել են շատ նշանավոր ու տաղանդավոր մարդիկ` Միքելանջելո, Օ. Ռոդեն, Ա. Էնշտեյն, Ու. Չերչիլ:
Օժտված երեխաները տարբերվում են իրենց յուրատիպությամբ, իրենց բացառիկ ընդունակություններով և ունեն որոշակի առանձնահատկություններ: Այդպիսի երեխաները ավելի բազմակողմանի գիտելիքներ ունեն: Նրանք անկախ են իրենց դատողություներում, ինքնավստահ են, իշխող, ըմբոստանում են ճնշման և սահմանափակումների դեմ, հակված են ինքնահիացման, հարցասեր են, հետաքրքրասեր, ունեն հումորի զգացում, հարուստ երևակայություն և ճկուն ինքնատիպ միտք:
Բերենք մի քանի օրինակներ օժտված մարդկանց կյանքից:
Ամպերն այն աստիճանի զգայուն էր բնության նկատմամբ, որ քիչ էր մնացել մահանար երջանկությունից, երբ տեսել էր Ժնևյան լիճը: 
Գտնելով իր խնդրի լուծումը` Նյուտոնն այնքան ոգևորվեց, որ չէր կարողանում շարունակել պարապմունքը:
Արքիմեդը, հիացած խմդրի լուծումով, Ադամի շորերով վազել էր փողոց՝ «Էվրիկա!» («Գտա!») բացականչելով:
Նյուտոնին մի անգամ հյուր են գնում նրա ընկերները: Նա գնում է խոհանոց, սակայն ճանապարհին իր սենյակի կողքով անցնելիս տեսնում է գրասեղանն ու թղթերը և մոռանում հյուրերի մասին:
Էնշտեյնը եղել է միջակ ընդունակությունների տեր աշակերտ: Նա չի տարբերվել փայլուն կարողություններով և խելացիությամբ, ինչպես ընդունված է մտածել օժտվածների մասին: Նա հեռացվել է դպրոցից վատ առաջադիմության և ոչ օրինակելի վարքի համար:
Չ. Դարվինին փոքր տարիքում բոլոր ուսուցիչները համարել են հիմար և կանխատեսել նրա համար ոչ փայլուն ապագա:
Նման վերաբերմունքի է արժանացել նաև փոքրիկ Պուշկինը: Նա նունպես չի տարբերվել մյուս երեխաներից իր փայլուն կարողություններով և նյարդայնացրել է մորը իր անշնորհքությամբ , ծանրաշարժությամբ: 
Հայտնի մարդկանց թիվը, որոնք վաղ տարիքում աչքի չեն ընկել իրենց բացառիկ կարողություններով և որոնց մոտ նկատվել են հասարակությունից օտարացվածություն, այդքան էլ քիչ չէ. Բեթհովեն, Վան Գոգ, Լոբաչովսկի, Չեխով, Բուլգակով և այլք:
Վերջապես, օժտվածությունը կարող է ունենալ բոլորովին անցանկալի ուղղվածություն, այսինքն` ծառայել ոչ թե ի շահ մարդկությանը, այլ հակառակը, դառնալ չարիք մարդկության գլխին, ինչին ականատես է եղել մարդկությունը` Հիտլեր, Ստալին: 
P.S.:
Եղե՛ք Խելամիտ

Սարգիս Նազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել